,,Իմ հրաշք աշխարհը,,

Стандартный

Յուրաքանչյուր մարդ իր սրտի մի անկյունում ունի իր հրաշք աշխարհը: Շատերի մոտ այն կարող է լինել ճամփորդությունը, հարստությունը, իսկ իմ հրաշք աշխարհը՝ հաղորդավարուհի լինելն է: Դեռ մանուկ հասակից ես հետևել եմ մանկական հաղորդումների հաղորդավարների կեցվածքին, նրանց արտաբերած յուրաքանչյուր բառին: Իսկ հիմա հետևում եմ լրատվական բոլոր հաղորդումները և հոգուս խորքում ուզում եմ նմանվել իրենց: Իմ հրաշք աշխարհում ես ինձ

պատկերացնում եմ լիարժեք ու կայացած մարդ, որտեղ կհաղթահարեմ բոլոր խոչընդոտները, և իմ

աշխատասիրությամբ կհասնեմ իմ նպատակին: Ահա և իմ հրաշք աշխարհը:

Оставьте комментарий