Category Archives: Քաղաքագիտություն

Մերօրյա պատմություն

Стандартный

Ներկայիս պատմությունը շատ կարևոր է մեր ապագայի համար: Յուրաքանչյուր պայմանավորվածություն, յուրաքանչյուր քայլ մեր վաղվա ապագան կարող է որոշել: Ներկայումս յուրաքանչյուրի կարծիքը տարբեր է: Մարդիկ ստեղծված իրավիճակին ունեն տարբեր մոտեցումներ և կատարվողը մարդիկ տարբեր ձևով են ընկալում և վերաբերվում: Մեր հանձնարարության շրջանակներում ուսումնասիրեցի տարբեր հոդվածքներ  և կարծիքներ, և եկա այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն կարծիքը ստեղծված իրավիճակին: Կարևորը այն է, որ մարդիկ համախմբվեն: Յուրաքանչյուրս պետք է մեր լուման ներդնենք մեր ապագայի և երջանիկ Հայաստան կառուցելու համար:  

Ներկայումս պետք է լինեն ընտրություններ, ուսումնասիրեցի մի շարք հոդվածներ և ընթերցեցի սահմանադրությունը: Ըստ օրենքի իմացա, որ թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով: Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում: Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։ 

 Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով:

Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Ներկայումս նույնպես այդպես եղավ, և խորհրդարանը լուծարվեց: Պետք է լինեն նոր ԱԺ ընտրություններ, որից հետո խորհրդարանը կընտրի վարչապետ:  Խորհրդարանական երեք խմբակցությունների և վարչապետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ դրա համար հարկավոր է խորհրդարանի արձակումը, արձակման համար պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի:

Կարծում եմ, արդար ընտրությունների արդյունքում կունենանք ժողովրդին արժանի վարչապետ:  

 

Պատմություն առարկայի հանձնարարությունը

Стандартный

Թեման՝  «Մեզ ի՞նչ է տալու ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը»

2021 թվականի ապրիլի 24-ին լուրերով հայտարարեցին, որ ԱՄՆ 46-րդ նախագահը օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ երկար տարիներ աշխատել են Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցները:

1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և  համայնքային ղեկավարների ձերբակալությունից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան՝ ոչնչացման ճանապարհով: Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Կարծում եմ, հայ ժողովրդի համար կարևոր է Ցեղասպանության ճանաչումը, ճանաչման գործում մեծ դեր ունի սփյուռքահայությունը: Կարծում եմ, այն կտա բարոյական և հոգեբանական հանգստություն, կսփոփի վիշտը: Ընդունելով Ցեղասպանությունը, մենք մերժում ենք ապագա ցեղասպանությունները: Մենք պետք է այնպիսի դիվանագիտություն վարենք, որպեսզի օգուտ քաղենք: 

100 տարի ճշմարտության համար պայքարելուց հետո հայ ժողովուրդը հասել է 1915 թվականի Ցեղասպանության հարցի ճանաչմանը: Զրկելով չքնաղ Մասիսից փորձեցին խոշտանգել, սպանել, և չհագեցան ու զավթեցին մեր հողը հարազատ… Բայց ճշմարտությունը թեկուզ 1 դար անց, պետք էր վերականգնվեր…Իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ:

Քաղաքագիտության հանձնարարություն

Стандартный

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Մեր քաղաքագիտության թեման է` Արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով: Ուսումնասիրելով թեման, իմացա որ թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով: Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում: Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։ 

Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել էր 13 ընտրատարածքի: Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր:

Քաղաքագիտության հանձնարարությունը. ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը

Стандартный

Մեր քաղաքագիտության թեման է՝ ՀՀ Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը: Ուսումնասիրեցի Սահմանադրությունը և հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները: Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահը, կարող է վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ կատարել Կառավարության կազմում: Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

Հանձնարարություն

Стандартный

Պարապմունքի թեման՝
-ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ

Մեր պարապմունքի թեման է՝ ՀՀ անկախության հռչակագիրը՝ որպես պատմական փաստաթուղթ: Ուսումնասիրեցի մի քանի հոդված, ինչպես նաև ունկնդրեցի մի քանի հոլովակ թեմայի շրջանակներում: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: ՀՀ Անկախության մասին հռչակագիրը բաղկացած է 12 կետից:

Խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը՝ խորհրդանշելով Հայաստանի առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի և անկախության վերածնունդը։

Քաղաքագիտություն առարկայի հանձնարարությունը. Գործադիր իշխանություն

Стандартный

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ ՀՀ Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Քաղաքագիտություն առարկայի հանձնարարությունը. Օրենսդիր իշխանություն

Стандартный

Մեր քաղաքագիտության դասին քննարկել ենք՝ ՀՀ Սահմանադրությունը  Ազգային ժողովի գործառույթների մասին:  Քննարկման արդյունքում իմացանք, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:  Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը և Կառավարությունը:

Քաղաքագիտություն

Стандартный

Առաջադրանք.
1. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Պետքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է:

Պետքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ , դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է , թե կոնկրետ երկրի պետքաղաքական վարչաձևն ինչպիսին է:

Հակաժողովրդական պետքաղաքական վարչաձև. Հակաժողովրդական ռեժիմն ձևավարվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած հասարակություն, իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն: Հակաժողովրդավարական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամբ: Հակաժողովրդավարական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը: Հակաժողովրդավարական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատակությունները:


2. Բացատրե՛ք «Իրավական պետություն» և «Սոցիալական պետություն» հասկացությունները: Ի՞նչ խնդիրներ է լուծում Սոցիալական պետությունը: /գրավոր-բլոգային աշխատանք/.

Իրավական պետությունը պետական իշխանության կազմակերպման կառույց և անհատի, հասարակության և պետության փոխկապվածության հատուկ իրավական ձև է, որում պաշտոնապես ճանաչված, ամրագրված և պահպանված են երեք սկզբունքներ՝ մարդու բնական իրավունքները, իրավական օրենքների գերակայությունը, իշխանությունների բաժանումը և հավասարակշռումը:

Սոցիալական պետությունը պետական կառավարման ձև է, որի հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Սոցիալական է այն պետությունը, որը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվտանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենպաստ կենսական միջավայր:

Քաղաքագիտություն

Стандартный

Առաջադրանք.
 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները լուծում է երկրի ներքին խնդիրները, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը, երկրի պաշտպանությունը: Գործառույթները կապված են միմյան հետ, և լրացնում են իրար:


2. Ընտրե՛ք նշված թեմաներից մեկը և պատրաստե՛ք նյութ՝ օգտվելով տարբեր աղբյուրներից՝

-«Վանի թագավորության կառուցակարգը»
-«Արտաշեսյան Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը»
-«Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցակարգը» /գրավոր-բլոգային աշխատանք/.

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Քաղաքագիտության հանձնարարությունը

Стандартный

Մեր քաղաքագիտության հանձնարարությունն է ուսումնասիրել Ժիրայր Լիպարիտյանի վերջին հոդվածները: Նա իր հոդվածներում ներկյացնում է իր տեսակետները և կարծիքը: Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։

Մենք ապրում ենք մեր պատմության մի շատ դժվարին շրջան։ Յուրաքանչյուր անձ իր կարծիքը և մոտեցումը ունի: Տեսակետները շատ տարբեր են:

«Կորցրեցինք մեր ամենաթանկագին արժեքներից մեկը՝ երիտասարդների մի ամբողջ սերունդ», — գրում է Լիպարիտյանը:

Իմ կարծիքով, դա շատ մեծ ցավ է: Շատ ֆիլմեր եմ նայել պատերազմների մասին, շատերն հորինված, շատերն էլ իրական պատմությունների վրա հիմնված, բայց դրանք չեն համեմատվի այն ամենի հետ, ինչ կատարվեց օրեր առաջ: Մի՞թե հպարտանալու չէ այն իրականությունը, որ մեր 18-20 տարեկան հերոսները ցնցեցին մեզ իրենց արիությամբ, ճիշտ է պարտվեցինք, բայց մենք ոգով հաղթած ենք: Երբ ընթերցում էի անմահացած մեր հերոսների անունները փշաքաղվում էի, արտասվում էի, պատկերացնում էի իմ տան անդամին, իմ եղբորը, թեպետ նրանք բոլորն էլ մեր եղբայրներն են, քանի որ զոհվեցինք հանուն մեզ: Պատերազի մասին շատ եմ լսել, պապիկս միշտ հպարտությամբ էր պատմում ինչպես է 1991-94 թվականներին մասնակցել ազատագրմանը, ինչպես ենք հաղթել, սակայն այս պատերազը լրիվ ուրիշ էր: