Апр25
Апр18
Կենսաբանություն
Սրտի կառուցվածքը
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:
Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:
Апр18
Իմունիտետ
Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Լինում են բնական և արհեստական իմունիտետ:
Բնականն էլ բաժանվում է բնածին և ձեռքբերովի իմունիտետի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում:
Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները:
Апр18
Կենսաբանություն
Արյուն: Արյան գործառույթները
Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը:Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։
Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ: Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ: Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:
Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է:
Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավշային գեղձերը, որոնք տեղակայված են ավշային անոթների վրա:
Апр18
Պատմություն առարկայի հանձնարարությունը
Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Հայաստանի անկախացման գործընթացը։
Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին։ Իրավական փաստաթուղթ էր բաղկացած էր 12 կետից: Հայաստանն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։ Հայոց խորհրդարանը որոշում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
2․ Ներկայացրե՛ք բազմակուսակցական համակարգի ձևավորման գործընթացը։
Բազմակուսակցական համակարգի ձևավորման մեկնարկը տեղի ունեցավ ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի փետրվարի 26-ին: Կարգավորվում էր կուսակցությունների հիմնադրումն ու գրանցումը, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ սահմանվում էր պետական վերահսկողություն ։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվեց բազմակուսակցական համակարգ, ամրագրվեց յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու իրավունքը։
3․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը /բլոգային աշխատանք/․
Հայաստանը միջազգայնորեն ճանաչվեց 1991 թ. Վերջերից: Առաջինը անկախությունը ճանաչեց Լիտվիայի հանրապետությունը: Հաջորդը Ուկրաինան և Ռուսաստանը: 1991 թ. Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարեց, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է ՀՀ անկախությունը: 1992 թ.-ին նույնպես շարունակվեց անկախության ճանաչման գործընթացը: Ճանաչեցին անկախությունը ՀՀ-ի Իտալիան, Հունաստանը, Իսպանիան և այլն:
Апр17
Բագրատունիներ
Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից (428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով:
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան:VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Բագրատունիների արքայատան և թագավորության (885–1045 թթ.) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է:Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը: 869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Սմբատ Ա-ն մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային:
Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին:
արքայացանկը
Աշոտ Ա Մեծ (885–890 թթ.),
Սմբատ Ա (890–914 թթ.),
Աշոտ Բ Երկաթ (914–929 թթ.),
Աբաս (929–953 թթ.),
Աշոտ Գ Ողորմած (953–977 թթ.),
Սմբատ Բ (977–989 թթ.),
Գագիկ Ա (989–1020 թթ.),
Հովհաննես-Սմբատ (1020–41 թթ.),
միաժամանակ՝ Աշոտ Դ (1022–40 թթ.),
Գագիկ Բ (1042–45 թթ.)
Апр16
Պատմություն առարկայի հանձնարարությունը
Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ՝ ԼՂՀ իրավիճակը /բլոգային աշխատանք/․
2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի շնորհիվ ընդունվեց Սահամանադրությունը: Հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, մետաղագործությամբ, գինեգործությամբ: 1918-20 թթ-ին երկրամասը պահպանում էր իր անկախությունը : Հրադադարի հաստատումից հետո եղել է տնտեսական բարեփոխումների իրականացմանը: 1988 թ. Փետրվարի 20-ին մարզային խորհորդը որոշում է ընդունել Հանրապետության վերամիավորելու մասին: Հետո էլ սկսեց ազատամարտը:
Апр5
Հենաշարժիչ համակարգ, ոսկրերի կառուցվածքը
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
- Հենարանային
- Պաշտպանական
- Տեղաշարժման
- Արյունաստեղծ
Խողովակավոր ոսկրերը ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։
Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով:
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։
Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։
Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
Апр5
Պատմություն առարկայի հանձնարարությունը
Առաջադրանք
1․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը: 1988 փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատմական որոշման ընդունումը: Փետրվարի 22-29 Սումագաիթի կոտորածը: Տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից: 1989 թ. Հայոց համազգային շարժման առաջին համագումարի բացումը:
ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: 1991-1994 թ. Պատերազմը:
2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները
/բլոգային աշխատանք/․
Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
Апр2