Category Archives: Իրավունք 11

Թեստային աշխատանք

Стандартный

1․Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում

  1. Գործադիր
  2. Օրենսդիր
  3. Դատական

Պատ`. 2 / Օրենսդիր

2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահկողություն իրականցնում

  1. Օրենսդիր
  2. Գործադիր
  3. Դատական

Պատ`. 2/ Գործադիր

3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը բարձրագույն օրենսդիր մարմին է։ Ես գիտեմ, որ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։ Ազգային Ժողովի պատգամավորներին ընտրում են Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:  Ազգային Ժողովի ընտրություններն իրականացվում են մեծամասնական և համամասնական ընտրական համակարգերի հիման վրա:

5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում

Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ

Ոչ , չի կարող լինել:

Եթե լինում է արտակարգ դրություն կամ ռազմական, այդ դեպքում կարող է միայն իրավունքի ուժով գումարվել Ազգային ժողովի հատուկ նիստ:

7․Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները ո՞վ է նշանակում

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո: Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

8․Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն ո՞ր ոլորտներում

Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Ես գիտեմ, որ պատգամավորը կարող է զբաղվել կրթական ոլորտով:

9․Պատգամավորը կարող է զբաղեցնել ի՞նչ պաշտոններ

Պատգամավորը կարող է զբաղվել կրթական ոլորտով:

10․Պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար կարո՞ղ է պատգամավորը հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

 11․Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում ինչպե՞ս կարող է հարուցվել

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:

12․Պատգամավորի լիզորությունների դադարումը և դադարեցումը

Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, հրաժարականի, նրան ազատազրկման դատապարտելու րան ազատազրկման դատապարտելու դեպքում:

13․ԱԺ նախագահ ո՞վ կարող է լինել

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:  Ազգային ժողովում ձեւավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

14․ԱԺ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ

Երեք տեղակալ

15․Ընդդիմադիր խմբակցության կազմից կարո՞ղ է ԱԺ տեղակալ ընտրվել

Այո: Տեղակալներից մեկն լինում է ընդդիմադիր խմբակցություններից մեկից ընդգրկված պատգամավոր:

16․ԱԺ-ն ինչպե՞ս է ընդունում պետական բյուջեն

Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն ներառում է օրենքով սահմանված բյուջետային մուտքերը և ելքերը:

17․ԱԺ-ում պատգամավորները բացի բանավոր հարցերից, ուրիշ ինչպե՞ս կարող են միմյանց հարցեր ուղղել

Պատգամավորներն կարող են Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղել:

18․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում ռազմական դրություն հայտարարել

Գործադիր իշխանությունը: Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

19․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում արտակարգ դրություն հայտարարել

Գործադիր իշանությունը:

20․Ո՞ր իշխանությանն է վերապահված վերացնել ռազմական կամ արտակագրգ դրությունները

Ազգային ժողովը, կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը:

Ազգային Ժողով

Стандартный

Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Ուսումնասիրության արդյունքում իմացա, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Իրավունք

Стандартный

 

ՀՀ նախագահը

 

Իշխանության տարանջատումը՝ ՀՀ նախագահը: Ուսումնասիրեցի Սահմանադրությունը և հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները: Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահը, կարող է վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ կատարել Կառավարության կազմում: Հանրապետության նախագահն անձեռնմխելի է:

 

Գործադիր իշխանություն

 

Սահմանադրությունը Գործադիր իշխանության գործառույթների մասին:  Ուսումնասիրության արդյունքում իմացա, որ Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Կառավարության նիստերը հրավիրում և վարում է վարչապետը: Որոշումներն ստորագրում է վարչապետը: Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն: Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը: Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին:

Իրավունք առարկայի հանձնարարությունը. ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի վերլուծում

Стандартный

Հոդված 27. Անձնական ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, օրենքով սահմանված կարգով:

Ես գիտեմ, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում և երեխա ունի մտքի, դավանանքի, խղճի ազատության իրավունք: Մարդ իր ծնված օրվանից ինչ որ չափով համարվում է ազատ, ունի ազատ խոսք և ազատ միտք: Ազատության համար պետք է լինել խելացի: Ազատությունը օգտագործելուց պետք է խելացի վարվել և լավ մտածել: Կան ազատության շատ տեսակներ:  Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա:

Կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ասելով ես հասկանում եմ`

          սեփական կարծիք ունենալը,

          տեղեկություններ և գաղափարներ փնտրելը,

          տեղեկություններ և գաղափարներ ստանալը,

          տեղեկություններ և գաղափարներ տարածելը:

Կարծում եմ, ինչքան էլ խոսքի ազատություն լինի, պետք է սահմանափակումներ նույնպես լինեն, սահմանափակումները պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ այլ անձանց իրավունքերն ու հեղինակությունը հարգելի համար:

  Արտահայտել ազատության ցանկացած սահմանափակում, պետք է լինի արդարացված և համաչափ հետապնդող նպատակին:

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Ենթադրվում է, որ բոլորի հավասարությունը օրենքի առջև հավասար է ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից: Օրենքի առջև հավասարությունը ենթադրում է նաև օրենքը հարգելու անհատների հավասար պարտավորությունը:

Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը

Ուսումնասիրելով հոդվածը իմացա, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է։

Իրավունք առարկայի հանձնարարությունը

Стандартный

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։

Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ է, որը իրականացնում էր իշխանությունը 1791թ֊ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը: Այդ ռեժիմը Ֆրանսիայի առաջին սահմանադրական միապետությունն էր հանդիսանում:1792 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրությունների ընթացքում ձևավորված հիմնադիր ժողովը վերացրեց միապետությունը։ Ֆրանսիայում հեղափոխություն կատարվեց: 1791 թվականի օրենսդիր ժողովը ներկայացրեց կրթությունը և իր երկրին արդար և ազատ սահմանադրություն տրամադրելու մտադրությունը։Լյուդովիկոս XVI ստիպված էր ընդունել 1791 թվականի Սահմանադրությունը, կազմված Օրենսդիր ժողովի կողմից։ Հիմնվել էր Ֆրանսիայի թագավորությունը և հայտարարվել էր բոլոր մարդկանց լինել օրենքի առաջ հավասար։

Կարծում եմ, շատ կարևոր է երբ բոլորին հավասար են դասում, չէ որ բոլորը հավասար են օրենքի առջև:

Իրավագիտություն առարկայի հանձնարարությունը. ՀՀ Սահմանադրություն. Ամեն մարդ ունի իրավունքներ

Стандартный

Ուսումնասիրելով Սահմանադրության առաջին գլուխը իմացա, որ՝

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Կցանկանայի առանձնացնել հետևյալ հոդվածը՝

1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը:

2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։

Քանի որ ես շատ եմ կարևորում կրթությունը, իմ համար շատ կարևոր է գիտության զարգացումը։

Կցանկանայի, որ մեր կառավարությունը ոչ թե մասամբ, այլ ամբողջովին իր վրա վերցներ միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների կրթության և առողջապահական խնդիրները:

Կան լավ սովորողներ, սակայն որոնք ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով չեն կարողանում իրենց ուսումը շարունակել բուհերում, ուստի պետք է ձեռք մեկնեն և աջակցեն նման երեխաներին, իրենց նպատակին հասնելու համար:

Պետք է դպրոցներում ընտրել այնպիսի կադրեր, որոնք աշակերտներին լիարժեք կպատրաստեն ապագա մասնագիտության համար, քանի որ կան դպրոցներ որոնք թեքումով են։ Բացի այդ ես կարծում եմ, ոի ԲՈւՀ֊- երը պետք է լինեն անվճար առանց տարիքային սահմանափուկումների, և ուսանողների համար լինեն հատուկ ուսանողական երթուղիներ։

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիությունը

Стандартный

Ուսումնասիրելով Սահմանադրությունը քաղաքացիության հետ կապված իմացա որ՝

Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի են սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձինք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը նաև ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը:

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Օտարերկրյա քաղաքացի է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի այլ պետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:

Իրավունք առարկայի հանձնարարությունը. Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Стандартный

Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հանրահավաքի միջոցով ժողովուրդը արտահայտում է իր դժգոհությունը կամ ներկայացնում է իր պահանջը:

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Ուսումնասիրելով օրենքները, իմացա որ արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։ Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Հավաքներին մասնակցելու իրավունքը

Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Պետ. ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

Կառավարման ձևերը

Стандартный

Միապետություն

Միապետը երկրի միակ գերագույն իշխանության մարմին է։ Միապետական կառավարման ձևը բաժանվում է մի քանի տեսակի՝ բացարձակ միապետություն, սահմանադրական միապետություն։

Բացարձակ միապետություն

Այս կառավարման դեպքում ամբողջ իշխանությունը կենտրոնացված է միապետի ձեռքում։

Սահմանադրական միապետություն

Այս կառավարման դեպքում միապետի իշխանությունը հիմնված է սահմանադրության վրա։ Գոյություն ունի սահմանադրություն, որը կարող է սահմանափակել միապետի իշխանությունը։

Դուալիստական միապետություն

Այս դեպքում գոյություն ունի իշխանության տարանջատում։ Միապետը կրում է նոմինալ դեր, և իշխանությունը պատկանում է օրենսդիր իշխանությանը։

Հանրապետություն

Նախագահական հանրապետություն

Այստեղ պետության ղեկավարի և կառավարության լիազորությունները միավորվում են պառլամենտարզմի հետ։

Խորհրդարական հանրապետություն

Իշխանությունը պատկանում է օրենսդիր մարմնին, նախագահը կրում է նոմինալ դեր։ Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի լուծարել այն։

Կիսանախագահական համակարգ

Կառավարման նման ձև ունեցող պետություններում խորհրդարան և նախագահի իշխանություններ զուգորդում են։ Նախագահական իշխանությունը վերահսկվում է խորհրդական իշխանության, ի դեմս գործադիր իշխանության գործունեության։

Հանձնարարություն իրավունք առարկայից. Ժողովրդավարություն

Стандартный

Մեր իրավունքի հանձնարարությունն էր ուսումնասիրել ժողովրդավարությունը, որի արդյունքում կիմանանք, թե այն որքանով է արդյունավետ կառավարման ձև: Ուսումնասիրելով թեման իմացա, որ ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով: Որոշումները ընդնում են հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում: Ժողովրդավարական հանրապետությունները լինում են նախագահական և խորհրդարանական: Ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: