Daily Archives: 9 апреля, 2016

«Այսօր ամենաշատը մտածել եմ այս մասին»

Стандартный

Ինչպես ամբողջ հայ ազգը, այնպես էլ ես մտածում էի սահմանում տիրող իրավիճակի մասին, ինչպես են մեր հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում մեր Հայրենիքի սահմանները: Ամեն առավոտ արթնանալու պես ես իրազեկվում էի սահմանում տիրող վիճակի մասին: Ես հպարտանում եմ մեր Հայ Հայոց զինվորներով: Դարեր շարունակ հայ ժողովրդի բազում զավակներ և սերունդներ երազել են անկախ պետական և սեփական բանակի ստեղծման մասին: Ազգային բանակի կայացման և ստեղծման ճանապարհին մենք կրեցինք շատ զրկանքներ, դժվարություններ ու կորուստներ և զոհասեղանին դրեցինք շուրջ 5000 հայորդիների կյանք: Բանակը դարձավ մեր բոլոր ձգտումների, ազգային ոգիների պոռթկման, ողջ հայության ներդրած ջանքերի անքննելի ազգային արեժք: Զինվորները օրինակ են վերցրել և գործն են շարունակել մեր ազգային հերոսներից, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Սամվել Բաբայանի, Գուրգեն Դալիբալթայանի և այլոց անուններ:

..Կարմիր կակաչները..

Стандартный

Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը`
Ասես լեռներից մեր արյուն է հոսում…

Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները,մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում…

Իսկ դու շորորվում ես, հովի հետ ճկվում,
Ուր է քո գարունն ինչու՞ է ուշանում,
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազենի
Սիրածդ գարունը ու՞ր է չի գալի…

Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հովի հետ նազում ես, հովի հետ խոսում
Ծաղկած խնձորենի իմ քույրիկ նազենի
Փեսացուդ գարունը քեզ մոտ է գալի…