Monthly Archives: Январь 2020

Ինչպե՞ս խնայել ջուրը

Стандартный
  • Ատամները խոզանակելու ընթացքում ծորակը փակելով կարելի է խնայել մոտ 15 լիտր ջուր

  • թուղթ քիչ օգտագործել, քանի որ թուղթ պատրաստելու համար ևս օգտագործվում է մեծ քանակությամբ ջուր

  • խնայել բամբակ, քանի որ բամբակի պատրաստելու համար ևս օգտագործվում է մեծ քանակությամբ ջուր

  • լվացքի համար օգտագործվում է 100 լիտր ջուր, խնայել կարելի է՝ շաբաթական 1 անգամ լվացք անելով

  • հոսող ջրի տակ ամանները լվանալու ժամանակ ծախսվում է 45-50 լիտր ջուր, իսկ ամանները լվացող սարքով 10-14 լիտր ջուր, այսպես ևս կարելի է նվազեցնել ջրի օգտագործումը

  • եթե 8 րոպեի փոխարեն 3 րոպե ցնցուղ ընդունեք, ապա խնայի 50 լիտր ջուր:

  • ծորակը ամուր փակել, քանի որ անտեղի օրական կորուստը կազմում է 24 լիտր:

Այսպես 239 լիտրից ավելի ջուր կարելի է խնայել:

jur-1

Նկարի աղբյուր: 

Ռեյ Բրեդբերի «Լիճը». Վերլուծություն

Стандартный

Ընթերցեցի «Լիճը» պատմվածքը: Այն շատ հետաքրքիր և ուսուցողական պատմվածք էր: Պատմվածքի հերոսը իր կյանքի մասին էր պատմում: Պատմում է իր մանկության մասին, թե ինչպես է ճամփորդել մայրիկի հետ: Կարծում եմ, պատմվածքի միտքը այն է, որ կյանքը շատ արագ և մեծ թափով առաջ է գնում: Մի ժամանակ մանուկ էիր, իսկ որոշ ժամանակ անց հասուն մարդ: Ամենը հիշողություն է դառնում, և մնում է միայն լոկ հուշեր: Գնացքն էլ է կարող տարիներ առաջ մոռացած-գնացածը սրընթաց հետ բերել: Պատմվածքում հերոսը մտածում է, թե իր կինը խեղդվել է, բայց նա ողջ է լինում: Պատմվածքի միջոցով հեղինակը մեզ ցանկանում է ասել, որ ամեն ինչ լավ է լինելու: Պետք է միայն հավատալ և երազել…

Աղի մաքրում

Стандартный

Քիմիայի դասին մենք կատարել ենք փորձ աղի հետ: Աղը խառնված էր ավազի, հողի և այլ նյութերի հետ: Կերակրի  աղի  մաքրումի համար մեզ հարկավոր եղան սարքավորումներ` լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս:

Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր:

Բաժակում  լցրեցինք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեցինք  ջուրը, խառնեցինք   ապակե  ձողի  միջոցով: Խառնուրդ  ստացաք: Ստացված պղտոր  հեղուկը  ֆիլտրեցինք: Պատրաստեցինք ֆիլտր:

Աղի  պղտոր լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեցինք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն ուղղեցինք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի պատին:

Ստացված  Ֆիլտրատը  լցրեցինք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը տեղադրեցինք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեցինք  ու  վառեցինք սպիրտայրոցը և լուծույթը  տաքացրեցինք: Հեղուկ խառնեցինք  ապակե  ձողով: ԵՎ այսպես ստացանք մաքուր աղ:

Չեզոքացման ռեակցիա

Стандартный

Չեզոքացման ռեակցիա

չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի հետևանքում առաջանում է աղ ու ջուր:

Mg(OH)2+2HCl→>MgCl2+2H2O

 Իրականացրեղինք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի  միջև: Գրեցինք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեցինք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Քիմիայի դասաժամին կատարել ենք, նաև այլ փորձեր, որոնք կարող եք դիտել.

Աղի մաքրում

Տեղակալման և միացման ռեակցիա

Ռեյ Բրեդբերի «Կանաչ առավոտը»

Стандартный

Ընթերցեցի «Կանաչ առավոտը» պատմվածքը, որը շատ ուսուցողական էր: Կարծում եմ, պատմվածքը սովորեցնում է գնահատել այն ինչ ունենք, քանի որ շատ մարդիկ կան, որոնք երազում են այդ ամենի մասին: Գլխավոր միտքը այն է, որ մարդ պետք է ունենա նպատակ, պետք է չվախենալ այն իրագործելուց: Պետք է լինել նպատակասլաց և ամեն ինչ անել նպատակը իրագործելու համար: Եթե մարդ ունենա կամքի ուժ և ցանկություն, կարող է իրագործել յուրաքանչյուր նպատակ: Կարծում եմ, սխալ է երազելը, երազելով ոչնչի մարդ չի հասնի, պետք է պարզապես իրագործել…

 

Ռեյ Բրեդբերի «Ժպիտը»

Стандартный

Ընթերցեցի «Ժպիտը» պատմվածքը, որը շատ հետաքրքիր էր: Պատմվածքում նկարագրվում է գարշելի միջավայր, սակայն շատ ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ դա մեր մոլորակի ապագան է: Պատմվածքում նկարի միջոցով հեղինակը իր կարծիքն է արտահայտում կյանքի նկատմամբ: Արվեստի մեծ ուժի մասին է, որ խոսում է հեղինակը: Պատմվածի միտքը այն է, որ այդ ամբոխի մեջ հայտնված միակ երեխան, չի ցանկանալու թքել նկարի վրա, որովհետև հասկանալու է, որ չի կարելի: Կարծում եմ, պատմվածքը սովորեցնում է այն, որ պետք է յուրաքանչյուր անհատ ճիշտ վերաբերմունք ունենա, գնահատի այն ինչ ունի, ճիշտ քայլեր անի, և անի այնպիսի քայլեր, որոնք գովանքի արժանի կլինեն…

English

Стандартный

Cambridge University is the second-oldest university in the English-speaking world (after the University of Oxford) and the seventh-oldest in the world.

The story of Cambridge University begins in 1209 when several hundred students arrived in the little town of Cambridge after having walked 60 miles from Oxford. These students were all churchmen and had been studying in Oxford at that city’s well-known schools. It was a hard life at Oxford for there was constant trouble, even fighting, between the citizens of the town and the students. Then one day a student accidentally killed a man of the town. The Mayor arrested three other students who were innocent and they were put to death. In protest, many students left Oxford, some of them went to Cambridge. And so the new University began.

It was Cambridge University. Of course, there were no Colleges in those early days and student life was very different from what it is now. Students were of all ages and came from anywhere and everywhere. Life in University was strict. Students were forbidden to play games, to sing (except sacred music), to hunt or fish or even to dance. Books were very rare and all the lessons were in the Latin language which students were supposed to speak even among themselves.

In 1440, King Henry VI founded King’s College, and other colleges followed.

Nowadays there are more than 30 different colleges, including five for women students and several mixed colleges, in the University. The number of students in colleges is different: from 30 to 400 or 500.

The training course lasts 4 years. The academic year is divided into 3 terms. The students study natural and technical sciences, law, history, languages, geography, medicine, economics, agriculture, music and many other subjects. After 3 years of study a student may proceed to a Bachelor’s degree, and later to the degrees of Master and Doctor.

There are many ancient traditions that are still observed at Cambridge. Students are required to wear gowns at lectures, in the University library, in the street in the evening, for dinners in the colleges and for official visits. One more tradition is to use Latin during public ceremonies of awarding degrees.

All the students must pay for their education, examinations, books, laboratories, university hostel, the use of libraries. The cost is high. It depends on college and university speciality. Very few students get grants.

Many great men studied at Cambridge, for example, Bacon (the philosopher), Milton and Byron (the poets), Cromwell (the soldier), Newton (the outstanding physicist), Darwin (who is famous for his theory of evolution) and Kapitsa (the famous Russian physicist).C

What do you think about history? What was it about?

Did students pay a fee?

What language did the students speak?

How would you conclude the story if you were the author?

Անդրե Մորուա «Ընդմիջված չվերթ»

Стандартный

Ընթերցեցի «Ընդմիջված չվերթ» պատմվածքը: Պատմվածքը բավականին հետաքրքիր էր։ Պատմվածքը մի կնոջ մասին, ով պետք է մեկներ ԱՄՆ ամուսնանալու։ Բայց չվերթին նա Լոնդոնում հանդիպում է մի տղամարդու, ում հետ խոսելուց հետո  հասկանում է, որ սխալ քայլ է անում և չեղարկում է ամուսնությունը։ Պատմվածքից շատ հավանեցի հետևյալ տողը՝

Անշուշտ մարդու էությունը չես փոխի, այլ կարող ես միայն աննշան փոփոխությունների ենթարկել:

Տողերը ասում են, որ երբեք մարդու էությունը չի փոխվի, այլ միայն կարող է աննշան փոփոխություններ լինի նրա բնավորության մեջ: Պատմվածքի գլխավոր միտքը այն է, որ կարևոր քայլեր անելուց առաջ պետք է խորը մտածել և խորհուրդներ հարցնել խելացի մարդկանցից: Պետք է խելացի քայլեր անել և ապրել ազնիվ…

Վրաստան-Ադրբեջան

Стандартный

Վրաստանն ու Ադրբեջանը իրենց արտաքին քաղաքականությունը կառուցարկելիս, այլ պետությունների հետ ավանդական երկկողմ հարաբերություններից բացի, սկսեցին ավելի մեծ տեղ տալ տարածաշրջանի կամ հարակից տարածաշրջանների պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի ուժային կենտրոնների հետ բազմակողմ և կայուն ձևաչափերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծի հաջող կենսագործումը և դրանից բխած հետևանքները ցույց տվեցին, որ այդ համագործակցությունը ունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն թողնելու լծակներ: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչները որոշակի առնչություն ունեն ՀՀ անվտանգային շահերի հետ: Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը, մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները: