Daily Archives: 29 апреля, 2016

,,Չի կարելի նեղացնել մարդուն,,

Стандартный

 

Ով է ասել, որ կարելի է ծիծաղալ մարդու վրա, հայհոյել, ցածրացնել և այլն, քանի որ յուրաքանչյուր մարդ անձ է: Քննանդատել անձին չի կարելի երբե՝ք, կարելի է սխալը բացատրել, ուղղել, այնպես, որ այդ անձը չվիրավորվի:Քննադատել կարող է յուրաքանչյուրը, բայց քննադատելուց առաջ պետք է մի պահ նայել ինքդ քեզ, արդյո՞ք դու կատարյալ ես: Ոչ ոք կատարյալ չէ : Քննադատել ասելով հասկանում եմ մի երևույթ, որը տհաճ է ինձ համար, մի երևույթ, որը երբեք չեմ արել: Չեմ սիրում քննադատել, դիմացի անձին, քանի որ ես կներխուժեմ նրա կյանքը, իսկ դա ես ինձ դա թույլ չեմ տա: Ինքնաքննադատել կարելի է, որովհետև եթե կարողանում ես ինքդ քեզ քննադատել, ապա դու ունես քո մոլորակը և չես ներխուժում ուրիշների կյանք: Ավարտելով իմ շարադրությունը, հետևվյալ բառերով.

Սիրե՝ք միմյանց, ներե՝ք միմյանց, մի քնադատե՝ք: Քանի որ միայն մեծ հոգով մարդը կարող է ներել:

Ո՞վ ասաց, որ կարելի է

Վահան Տերյան ,,Հրաժեշտի խոսքերից,,

Стандартный

 

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,

Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.

Իմ ուղին միշտ մթին, մենավոր,

Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր

Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,

Ւմ վերև թող արև չըխնդա.

Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,

Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

 

Մայրենի — Լեոնիդ Ենգիբարյան — Մի՜ նեղացրեք մարդուն

Стандартный

Լեոնիդ Ենգիբարյան

Մի՜ նեղացրեք մարդուն

Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ

վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել

ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի

մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը,

կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝

կպակասեն և լավ մարդիկ:

 

Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց,

այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…

 

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:

 

Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:

 

Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Չի կարելի մարդուն իզուր տեղը նեղացնել, նա կարող է նեղանալ , կարող է

Մոցարտ է: ԵՎ եթե նա Մոցարտ է ապա կարող է նեղանա և երաժշտությունը, լավ

մարդիկ էլ չլինեն: Չի կարելի նաղացնել մարդուն, մի նեղացրեք մարդուն, պետք

չէ:

Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ: