Monthly Archives: Ноябрь 2020

English

Стандартный

b.

1.I’ve got an exam tomorrow. I think I’d better get a good night’s sleep.

2.Your hair looks terrible — you should to go to the hairdresser’s.

3.Listen, it’s really late. I think we should leave soon.

4.I’m not surprised she’s angry — you should’nt talk to people in that way!

5.OK, you can borrow my camera — but you’d had better lose it!

6.If you want a good career, you ought to work harder at school!

Ատոմի միջուկի կառուցվածքը

Стандартный

Ես գիտեմ, որ՝

Ատոմի միջուկի շուրջը գտնվող էլեկտրոնների համախումբը առաջացնում է էլեկտրոնային թաղանթը:

Էլեկտրոններն ատոմում տարբերվում են իրենց էներգիայով: Ինչպես ցույց են տալիս փորձնական արդյունքները,  որոշ էլեկտրոններ ավելի ուժեղ են ձգվում միջուկի կողմից, մյուսները՝ ավելի թույլ: Այս երևույթի գլխավոր պատճառը էլեկտրոնների տարբեր հեռավորությունն է ատոմի միջուկից:

Միջուկին առավել մոտ պտտվող էլեկտրոնները կարծես թե շրջափակում են  միջուկը մյուս էլեկտրոններից, որոնք միջուկի կողմից ավելի թույլ են ձգվում, և հետզհետե հեռավորությունը միջուկից մեծանում է: Այսպես են առաջանում էլեկտրոնային շերտերնատոմի էլեկտրոնային թաղանթում:

Ատոմի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները բաշխված են էլեկտրոնային շերտերի ձևով:

Այսինքն էլեկտրոններն ըստ էներգիական մակարդակների բաշխվում են նվազագույն էներգիայի սկզբունքով:

Ատոմի այդ վիճակն անվանում են հիմնական վիճակ:

Յուրաքանչյուր էլեկտրոնային շերտում գտնվում են էներգիայի արժեքով միմյանց մոտ էլեկտրոններ: Այդ պատճառով էլ էլեկտրոնային շերտն անվանվում է նաև էներգիական մակարդակ:

images.png

Նատրիում տարրի ատոմի էլեկտրոնային բանաձևն է 

Էլեկտրոնների թիվը գլխավոր ենթախմբերի տարրերի արտաքին էներգիական մակարդակում հավասար է խմբի համարին:

Քիմիա. Ատոմ

Стандартный

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

Տեսության էությունը հետևյալն է՝

ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել:

միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ:

քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ

Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է մեկ կամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են նուկլոնները։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք էլեկտրական լիցք։

images (12).jpg

Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Եթե ատոմում պրոտոնների համեմատ կան ավել կամ պակաս էլեկտրոններ, ուրեմն այն համապատասխանաբար բացասական կամ դրական լիցք ունի և կոչվում է իոն։

Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են էլեկտրամագնիսական ուժի միջոցով։

Ատոմի միջուկում առկա պրոտոնների (Z) և նեյտրոնների (N) գումարի թիվն անվանում են ատոմի զանգվածային թիվը (A)՝                                                                     A=Z+NՄիևնույն քիմիական տարրի ատոմները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար և զանգվածային թվով, անվանում են իզոտոպներ:

Իզոմերիա երևույթը, իզոմերիայի տեսակները` կառուցվածքային և տարածական: Իզոմերներ

Стандартный

Իզոմերիա, ինչպես ցույց է տալիս Ա.Մ. Բուտլերով, կա տարբերություն մոլեկուլների կառուցվածքում, որը բաղկացած է նույն ատոմներից: Այսպիսով, իզոմերիա — սա միևնույն որակական և քանակական բաղադրություն ունեցող, բայց տարբեր կառուցվածքներ և, հետեւաբար, տարբեր հատկություններ ունեցող միացությունների առկայության ֆենոմեն է:

Օրգանական քիմիային բնորոշ է միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց հատկություններով տարբերվող միացությունների գոյությունը։

Հաստատվեց միևնույն մոլեկուլային բանաձև ունեցող, բայց ատոմների և կապերի հաջորդականությամբ կամ տարածական դասավորվածությամբ տարբերվող միացությունների գոյության հնարավորությունը։

Տարբերում են երկու տեսակի իզոմերներ՝

1.կառուցվածքային

2.տարածական

Կառուցվածքային իզոմերիա

Մոլեկուլի կառուցվածքը որոշվում է ատոմների միջև եղած կապերի բնույթով և հաջորդականությամբ։ Մոլեկուլները, որոնք ունեն նույն մոլեկուլային բանաձևը, բայց տարբեր կառուցվածքային բանաձևեր, կոչվում են կառուցվածքային իզոմերներ:

Մոլեկուլներից բաղկացած նյութերը կոչվում են տարածական իզոմերներ։ Տարածական իզոմերիան բնորոշ է օրգանական և մի շարք անօրգանական միացություններին։

Ստերեոիզոմերները իրենց հերթին կարող են լինել կոնֆիգուրացիոն և կոնֆորմացիոն տիպի։ Կոնֆիգուրացիա տերմինը նշանակում է, որ հայտնի կառուցվածք ունեցող մոլեկուլում գոյություն ունի ատոմների և կապերի որոշակի հաջորդականություն, որը պայմանավորված չէ մոլեկուլի հատվածների պտույտով պարզ C-C կապերի շուրջը։

Կոնֆիգուրացիան տվյալ մոլեկուլում ատոմների որոշակի տարածական դասավորությունն է, օրինակ՝ sp³-քառանիստ կոնֆիգուրացիա, sp²-հարթ կոնֆիգուրացիա։

Տարբերում են՝

օպտիկական,

երկրաչափական,

կոնֆորմացիոն

և այլ տարածական իզոմերիաներ։

Ինֆորմացիոն ՌՆԹ

Стандартный

Ինֆորմացիոն ՌՆԹ կոչվում է նաև տեղեկատվական ՌՆԹ: Տեղափոխում է ԴՆԹ-ում գրված ինֆորմացիա: Կենսաբանության դասընթացներից գիտեմ եմ, որ տեղեկատվության տեղափոխումն է ԴՆԹ-ից ռիբոսոմ: Ի-ՌՆԹ սկսվում է տրանսկրիպցիայով: Տրանսկրիպցիայի ընթացքում ՌՆԹ-պոլիմերազի կողմից սինթեզված ի-ՌՆԹ-ն դեռևս իր վերջնական տեսքով չէ, այդ պատճառով կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ։ Ինֆորմացիան արտահայտվում է նուկլեոտիդային հաջորդականությունների՝ կոդոնների տեսքով։ Յուրաքանչյուր կոդոն, բացի ստոպ կոդոններից, կոդավորում է մեկ, որոշակի ամինաթթու։ Ստոպ կոդոնները միայն ազդարարում են սպիտակուցի սինթեզի ավարտը։

Պատմություն

Стандартный

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:

Հայկական հարցը սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի մասին էր:

Հայկական հարցը քննարկման է արժանացել Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո:

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։


2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:

Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)

Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)

Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը:

Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։


3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ընդունած 61-րդ հոդվածի համաձայն՝ Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու իրավունք էին ստանում մեծ տերությունները, ինչը հուսալի կարգավիճակ չէր կարող ապահովել հայ ժողովրդի համար: 61-րդ հոդվածում նշված չորս միջոցներից ոչ մեկը՝ բարեփոխումներ, հայերի ապահովությունը անիշխանական ցեղերից, պարբերական ծանուցումներ պետություններին և նրանց վերահսկողությունը, չգործադրվեց:

Հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Բեռլինի վեհաժողովի հետ՝ ակնկալելով լուծում ստանալ Հայկական հարցին: Հայ ժողովուրդը Հայկական հարցի լուծումը ձեռք բերեց տխրահռչակ վիճահարույց 61-րդ հոդվածի տեսքով, որը ճակատագրական դարձավ նրա պատմական զարգացման համար: 61-րդ հոդվածը ոմանց խոր հիասթափություն պատճառեց, մյուսներին՝ անհիմն ոգևորություն:

Կորիզ

Стандартный

Ես գիտեմ, որ կորիզը բջջի կարևոր մասն է կազմում կառուցվածքային: Պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիա: Կորիզը լինում է նաև օվալաձև, հատվածավոր: Բջիջների մեծ մասն ունի մեկ կորիզ, բայց կան և մեկից ավելի:

Կորիզը կազմված է 4 հիմնական մասերից՝

Կորիզաթաղանթ

Կորիզանյութ

Կորիզակ

Քրոմատին

Ունի ֆունկցիաներ՝ մասնակցում է սպիտակուցների կենսասինթեզին, մասնակցում է բջջի բաժանմանը, ժառանգական ինֆորմացիան պահպանման և վերարտադրության: Կորիզում տեղի է ունենում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզ, ապահովում է միաբջիջ օրգանիզմների շարժունակությունը:

Բնական աղետներ. Նախագիծ

Стандартный

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Ընտրել եմ՝ երկրաշարժ թեման

Երկրաշարժը ստորգետնյա ցնցում է: Լինում է երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում:

Մեզ հայտնի է Սպիտակի ողբերգալի երկրաշարժը, այն տեղի է ունեցել 1988 թ.-ին դեկտեմբերի 7-ին:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժեր կապված են տարբեր պրոցեսների հետ են:

Տեխնածինը երկրաշարժերը կապված է մարդկային գործունեության հետ:

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի. կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր:

2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Տեխնածին երկրաշարժերի հետևանք կարող է դառնալ, ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար:

3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Ունի բացասական, աղետալի ազդեցություն: Կարող է խլել մարդկանց կյանքեր, ավիրվում են տներ, մեքենաներ, մի շարք կառույցներ: Տեղի է ունենում և մարդկային և նյութական կորուստներ, կարող է թողնել նաև տնտեսական վնասներ:

4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն: Կենդանիները անհանգիստ վարք են դրսևորում: Հաշվի առնելով այս ամենը, և զգալով վտանգը կարելի է պատսպարվել:

Տեխնածինը երկրաշարժերը կապված են մարդկային գործունեության հետ, կարելի է այնպիսի վարք դրսևորել որ հնարավորինս կանխենք երկրաշարժերի վտանգը:

Ուսումնասիրել եմ թեման դասագրքից, որից հետո էլ պատասխանել եմ հարցերին, լավ յուրացնելով թեման:

Մհեր Իսրայելյան. «Երկնքից թափվող ընկույզներ»

Стандартный

Ընթերցեցի Մհեր Իսրայելյանի <<Երկնքից թափվող ընկույզներ>> ստեղծագործությունը, այն շատ հուզիչ էր, որ անգամ սիրտս լցվեց: Այն նվիրված էր պատերազմական օրերի մասնակիցներից մեկին: Անհնար է զսպել արցունքները… լացում ենք… այտերի վրայով կաթիլ-կաթիլ թափվում է արցունքները` երբեմն ցավի, իսկ երբեմն երջանկության, որ հայրենիքը ունի այդպիսի քաջարի հերոսներ, որոնք իրենց կյանքը չխնայեցին իրենց հայրենիքի համար և հերոսաբար զոհվեցին: Հետո… հետո սրբում ենք, դադարում ենք լացել, որովհետև իրավունք չունենք: Իրավունք չունենք թույլ լինելու, հանձնվելու, որովհետև մենք թիկունքն ենք, եթե թիկունքն ամուր է, ուժեղ է և առաջնագիծը:

Երբեմն սիրտն էլ է քարանում ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։ Գուցե հենց այն պատճառով, որ պատերազմը պատռում է մարդկանց դիմակները ու ոչ թաքցնելու բան է թողնում, ոչ էլ իմաստ։

Հեղինակը ստեղծագործությունում իր մտքերն է ներկայացնում, հիշում է պատմություններ: Նա մտածում էր, ծնվելուց տղաները չէին պատկերացնի, որ կկոչվեն պատերազմի սերունդ: Մտածում է՝ տղաները կգնան կգան, կսովորեն, կամուսնան, կապրեն:

Այս վերջին շրջանում, մեկ օրում փոխվեցին բոլորիս երազանքները ու դարձան մեկը՝ խաղաղություն: Ես վստահ եմ, որ միախմբվելով կկառուցենք և կշենացնենք մեր հայրենիքը՝ վերադարձնելով մեր բոլոր գրավված հողերը: Յուրաքանչյուրս պետք է մեր լուման ներդնենք մեր ապագայի և երջանիկ Հայաստան կառուցելու համար:

Ու թող այս աշունը էլ երբեք չկրկնվի: