Monthly Archives: Январь 2022

Ձմեռային ճամբար. Ամփոփում

Стандартный

Այս ուսումնական տարին յուրաքանչյուր շրջանավարտի համար շատ պատասխանատու և կարևոր շրջան է: Քանի որ ավարտական դասարանում եմ գտնվում էլ ավելի մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում յուրաքանչյուր առարկայի, նախագծի հանդեպ: Ուսումնական երկրորդ շրջանը սկսեցի քննություններով: Հանձնել եմ երկու առարկա` մաթեմատիկան և հայոց լեզու, գրականությունը: Ամեն օր պարապել եմ քննությունների համար: Նաև զբաղվել եմ ինքնակրթությամբ կատարել եմ թարգմանություններ, զբաղվել եմ ընթերցանությամբ, ուսումնասիրել եմ տարբեր ինտելեկտուալ, կրթական ծրագեր: Այնուհետև ճամբարային օրեր էին: Առավոտները սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք երգ ու պարով: Հանդիպեցինք մեր սիրելի ուսուցիչներին և աշակերտներին: Օրերը լի էր իրադարձություններով և հագեցած էր: Ընդհանուր պարապմունքից հետո  քննարկում էինք նախագծերը, հասկանում, թե ինչ բաց թողումներ ունեինք, որոնք պետք է լրացվեին, կատարում էինք որոշ աշխատանքներ բլոգներում: Ճամբարային օրերը կազմակերպվում էր սովորող-սովորեցնող նախագծերով: Ամեն տարի ճամբարը նոր ձևով է կազմակերպվում, որ մեզ հետաքրքիր լինի: Գուցե հենց դա է պատճառը, որ ամեն անգամ մենք մի նոր բան ենք տեսնում, սովորում: Եթե ամեն անգամ նույնը լիներ, չեմ կարծում, որ կհրապուրեր մեզ: Ամենակարևորը, մեզ ճամբարը տալիս է հետաքրքիր առօրյա, ուրախ և անմոռանալի հիշողություններ մեր դպրոցի ճամբարի հետ կապված: Նաև մասնակցել եմ ազգագրական պարի դասերին, որի ժամանակ պարել ենք ազգագրական պարեր: Մասնակցել եմ երգի դասերին, սովորել եմ անգլերեն երգ “Love Story” , որը մի սիրո պատմության մասին էր: Մասնակցել եմ քննարկումներին, նախագծերին և ֆլեշմոբի: Նաև կատարել եմ կենսաբանություն առարկայից նախագիծ, որի արդյունքում էլ ավելի խորացված եմ ուսումնասիրել թեման` արդյունքը այստեղ: Ճամբարային օրակարգից հետո դասընկերներով մեր դպրոցի գրադարանում ընթերցանությամբ էինք զբաղվում, այնուհետև կազմակերպում էին քննարկումներ: Նաև խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր: Կարծում եմ ` ինտելեկտուալ խաղի, արվեստի, երգի միջոցով մենք լցվում ենք դրական էներգիայով, այն դրական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս վրա: Ճամբարում մենք խոսում ենք լուրջ թեմաների մասին, օրինակ՝ ընկերության, հավատարմության, սիրո, բարիության և խաղաղության մասին: Ճամբարը այն վայրն է, որտեղ մեծերը և փոքրերը շփվելով իրար ավելի լավ են ճանաչում և ընկերանում: Իսկ ճամբարում օրերն ավելի հետաքրքիր և ուրախ անցկացնելու համար անհրաժեշտ է ժպիտը և բարձր տրամադրությունը:

Ցանկանում եմ երեխաներին անմոռանալի հիշողություններ մեր ուսումնական ճամբարից:

 

Հաշվետվություն

Стандартный

Այս ուսումնական տարին յուրաքանչյուր շրջանավարտի համար շատ պատասխանատու և կարևոր շրջան է: Քանի որ ավարտական դասարանում եմ գտնվում էլ ավելի մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ եմ մոտենում յուրաքանչյուր առարկայի հանդեպ: Ես սիրում եմ և’ հումանիտար, և’ բնագիտական առարկաները: Յուրաքանչյուր առարկա իր մեծ դերը և կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում: Կարծում եմ, մարդ պետք է լինի բազմակողմանի զարգացած, և ունենա յուրաքանչյուր խնդրի համար ճիշտ որոշում, այդ պատճառով էլ մեծ ուշադրությամբ եմ մոտենում դպրոցական առարկաներին, չէ որ դրանք են հիմքը յուրաքանչյուրիս ապագայի համար: Այսօրվա կյանքը պահանջում է, որ մենք լինենք ավելի կրթված, և որոշ չափով տիրապետենք պահանջված ոլորտներին:

 Առաջին կիսամյակում նոր գիտելիքներ ստացա, որոնք պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում: Թարգմանել եմ մի շարք հոդվածներ: Ուսումնասիրել եմ մի շարք գրքեր, ստեղծագործություններ, հոդվածներ: Բացի հանձնարարված առաջադրանքներից զբաղվել եմ ինքնակրթությամբ: Կրթության մեջ շատ կարևոր է ինքնակրթությունը: Ինքնակրթության շնորհիվ մենք նոր գիտելիքներ են ստանում շրջակա միջավայրից, և հենց կյանքը ինքն իրենով մեր գլխավոր ուսուցիչն է, որում կարևոր և մեծ դեր ունի ինքնակրթությունը:

Դասընկերներիս հետ մասնակցել եմ նախագծերին, քննարկումներին, մեդիաուրբաթներին, ֆլեշմոբերին, կլոր սեղաններին: Յուրաքանչյուրիս կյանքում մեծ դեր է խաղում և՛ դպրոցը և՛ ընտանիքը, որի արդյունքում մենք դաստիարակվում ենք, կրթվում ենք և դառնում ենք լավ մարդ:  

Ցանականում եմ նշել, որ մեր ուսուցիչները մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ են մոտեցել յուրաքանչյուր աշակերտի հանդեպ: Երբ ինչ-որ մի բան չէի հասկանում նրանք նորից և մեծ սիրով բացատրում էին: Նրանց շնորհիվ ես լիարժեք տիրապետում եմ յուրաքանչյուր առարկայի, և ինձ համար շատ դժվար է առանձնացնել իմ սիրելի առարկան, քանի որ բոլորն էլ շատ հետաքրքիր և սիրելի են:

Այս ուս. տարին լի էր գիտելիքներով: Ցանկանում եմ աշակերտներին անմոռանալի հիշողություններ մեր ուսումնական դասապրոցեսից: