Monthly Archives: Май 2021

Խնդիր

Стандартный

Մարգագետնում խոտն աճում է հավասարաչափ։ 70 կով ամբողջ խոտը կարող է արածել 24 օրում, 30 կովը՝ 60 օրում։ Քանի՞ կով կարածի մարգագետնի ամբողջ խոտը 96 օրում։ (Նյուտոնի խնդիր)

Սիամանոթո. Հողին ձայնը

Стандартный

 Ու խոսող ձայնը հավիտենական մաքառումներու Հողին ձայնն էր,

Որ իր ավերակե բերանները դեպի վեր՝ հորիզոններուն,

Մահազանգերու երկաթեղեն մրրկումի մը հանգույն՝

Վրեժով ու ցասումով առլցված գերագույն մարտահրավերը կաղաղակեր

Ու ահավասիկ ծեգի մահաբույր արձագանքն իր փրկարար խոսքերուն

Եվ խոսում է Հողը՝ ժողովրդի մայրը, պատմության հիշողությունը, ստեղծումի և արարչագործության ոգին, ցավերի ու պարտությունների ականատեսը:

Բանաստեղծության մեջ հնչում են նոր պատգամներ, որոնք ժողովրդին մղում են եղբայրության և ազգային միասնության: Բանաստեղծը բոլոր պարտությունների դիմաց սրբազան ատելության է կոչում: Արտահայտությունների կրկնությամբ հողը պատգամներ ու պատվիրաններ է տալիս: Չի հանդարտվում հողի ընդերքից հնչող տագնապալի կանչը: Ըստ իս` հայրենիքի փրկության գաղափարն այստեղ հնչում է որպես օրհներգ: «Հողին ձայնը» մեծ իմաստ ունեցող և պատմական բանաստեղծություն է: Սիամանթոն իր ստեղծագործություններում ներկայացնում է հայերի ջարդը, տառապանքը և անհուն վիշտը:

Սիամանոթո. Դյուցազնորեն

Стандартный

Սիամանթոյի առաջին ժողավածուն է «Դյուցազնորենը»: Գիրքն ունի հին հնդկական «Ռիգվեդա» սուրբ գրքից բնաբան. «Այսքա՜ն արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած…»:

«Մարմարեղեն Հույսի» ռահվիրաները, այսինքն՝ ժողովրդի ազատագրության նվիրյալ հերոսները նրան ասում են.

Եթե կուզես Տառապանքը Դարերուն համար քանդակե,

Բայց մի մոռնար Անոր աչվըներուն ու բերանը ու հոգին տարփորեն

Ընդվզումի ստինքներուն կարկառելու

Կարծում եմ, գիրքը պայքարի ու հաղթանակի  մասին էր, որը ուզում էր հավատով տոգորել հայորդիներին:

Իրավացի էր Վարուժանը, որը Սիամանթոյին բնորոշում էր որպես «վրեժի մարտագոռ շեփորող և տառապանքի խելահեղ բանդագուշող»: Այս հատկանիշները բանաստեղծի խոսքի երկու նժարն են:

Առաջին Հանրապետության օրը

Стандартный

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը: Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը: Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.): Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց: Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ: Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։

Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին:

Այս հաղթանակը շատ կարևոր է և մեծ դեր ունի մինչ այսօր: Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության:

Մահվան տեսիլք

Стандартный

«Հոգեվարքի եւ հույսի ջահեր», 1907: Շարքը բացվում է «Մահվան տեսիլք» բանաստեղծությամբ: Այս ստեղծագործությունը  ողբերգության մասին էր, թե ինչպես էին հայ ժողովուրդը կոտորվում: Միջնադարյան գրականությունը լի է պատմական ողբերով: Թշնամին պատերազմում էր գիշատիչի նման: Շուրջ բոլորը սգացող մարդիկ էիք, որոնք լավի հանդեպ հույսը չէին կորցնում: Ցամաքային տաք խորշակը խեղդում էր անպաշտպան կիսամեռ մարդկանց: Ովքեր կարողանում էին փախչում էին: Հրդեհվել էին  ցորենի արտերը, որոնց միջով հալածված նախիրներ էին  անցնում: Ծովի ալիքներն էլ գոչում էին՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ», զարհուրած շներն իրենց հերթին են մահաձայն ոռնում՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ»:  

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… 

Քաղաքներուն մեջ եւ քաղաքներեն դո՜ւրս,

 Եվ բարբարոսներն արյուններով կը դառնան,

 Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայեն

Սիամանթո. «Պարը»

Стандартный

 Սիամանթոն արևմտահայ բանաստեղծ է։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ակն քաղաքի Ներսիսյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր ու բնահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որն էլ պատանի Ատոմին կնքում է Սիամանթո մականունով։

Սիամանթոյի առաջին բանաստեղծությունն է` «Աքսորված խաղաղություն»-ը: Սիամանթոն պատմության դասերի մեջ խտացրել է դարերի վրեժը: Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։  Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։  

Տագնապալից քաղաքական մթնոլորտը բանաստեղծի միտքն ու տրամադրությունը վարակել է մղձավանջային տրամադրություններով: Կյանքի և գոյության, պատվի և արդարության, լույսի և գեղեցկության իդեալի հավատով է ներկայացրել իր բանաստեղծությունները։

Սիամանթոյի հայտնի բանաստեղծություններից է ` «Պարը»:  Մոխրադաշտում մեռնող հայ կյանքի ականատես գերմանուհին է պատմել բանաստեղծության մեջ կատրվածը: Մահվան պարը տեսնող գերմանուհին միայն մի բան էր մտածում՝ «Ինչպե՞ս փորել այս աչքերս, ինչպե՞ս փորել, ըսե, ինձ»: Նա չէր ուզում տեսել կատարվողը: Նա կարծում էր, որ պետք է աշխարհը օգնության հասներ: Աղջիկներին ստորացնում էին և նեղացնում: Գերմանուհին բանաստեղծի կողմից ասում է. «Օ՜, չի սոսկաք, երբ անպատմելի պատմությունս ձեզի պատմեմ»: Եվ պատմում է, որպեսզի մարդկությունը հավատա անհավատալի թվացող իրողությանը. «Թող մարդերը հասկնան մարդուն ոճիրը մարդուն դեմ,… // Մարդուն չարիքը մարդուն դեմ»:

Աղբյուրների, առուների ու ճանապարհների վրա հոսում է անմեղ մարդկանց արյունը: Ցավալի և տխուր ստեղծագորություն էր, որում պատկերված էր մի ամբողջ կյանք, ողբերգություն և ցավ:

Թեստային աշխատանք

Стандартный

1․Ազգային ժողովն ո՞ր իշխանությունն է իրականացնում

  1. Գործադիր
  2. Օրենսդիր
  3. Դատական

Պատ`. 2 / Օրենսդիր

2․Ազգային ժողովը ո՞ր իշխանության վրա է վերահկողություն իրականցնում

  1. Օրենսդիր
  2. Գործադիր
  3. Դատական

Պատ`. 2/ Գործադիր

3․Ազգային ժողովը կազմված է առնվազն քանի՞ պատգամավորից

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

4․Ազգային ժողովը ո՞ր ընտրակարգով է ընտրվում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը բարձրագույն օրենսդիր մարմին է։ Ես գիտեմ, որ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։ Ազգային Ժողովի պատգամավորներին ընտրում են Հայաստանի Հանրապետության ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները:  Ազգային Ժողովի ընտրություններն իրականացվում են մեծամասնական և համամասնական ընտրական համակարգերի հիման վրա:

5․Ազգային ժողովը քանի՞ տարի ժամկետով է ընտրվում

Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով:

6․Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն իրականացվում է թե՞ ոչ

Ոչ , չի կարող լինել:

Եթե լինում է արտակարգ դրություն կամ ռազմական, այդ դեպքում կարող է միայն իրավունքի ուժով գումարվել Ազգային ժողովի հատուկ նիստ:

7․Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները ո՞վ է նշանակում

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո: Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը:

8․Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն ո՞ր ոլորտներում

Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Ես գիտեմ, որ պատգամավորը կարող է զբաղվել կրթական ոլորտով:

9․Պատգամավորը կարող է զբաղեցնել ի՞նչ պաշտոններ

Պատգամավորը կարող է զբաղվել կրթական ոլորտով:

10․Պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար կարո՞ղ է պատգամավորը հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել

Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:

 11․Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում ինչպե՞ս կարող է հարուցվել

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:

12․Պատգամավորի լիզորությունների դադարումը և դադարեցումը

Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, հրաժարականի, նրան ազատազրկման դատապարտելու րան ազատազրկման դատապարտելու դեպքում:

13․ԱԺ նախագահ ո՞վ կարող է լինել

Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:  Ազգային ժողովում ձեւավորվում է Ազգային ժողովի խորհուրդ, որը կազմված է Ազգային ժողովի նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից:

14․ԱԺ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ

Երեք տեղակալ

15․Ընդդիմադիր խմբակցության կազմից կարո՞ղ է ԱԺ տեղակալ ընտրվել

Այո: Տեղակալներից մեկն լինում է ընդդիմադիր խմբակցություններից մեկից ընդգրկված պատգամավոր:

16․ԱԺ-ն ինչպե՞ս է ընդունում պետական բյուջեն

Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ: Պետական բյուջեն ներառում է օրենքով սահմանված բյուջետային մուտքերը և ելքերը:

17․ԱԺ-ում պատգամավորները բացի բանավոր հարցերից, ուրիշ ինչպե՞ս կարող են միմյանց հարցեր ուղղել

Պատգամավորներն կարող են Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղել:

18․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում ռազմական դրություն հայտարարել

Գործադիր իշխանությունը: Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:

19․Ո՞ր իշխանությանն է վերապահված երկրում արտակարգ դրություն հայտարարել

Գործադիր իշանությունը:

20․Ո՞ր իշխանությանն է վերապահված վերացնել ռազմական կամ արտակագրգ դրությունները

Ազգային ժողովը, կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը:

Շառլ Ազնավուր

Стандартный

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ նշանավոր երգիչ է, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող: Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։ Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։

Ուսումնասիրեցի Շառլ Ազնավուրի կյանքին, գործունեությանը և ստեղծագործություններին: Գրական ստեղծագործություններից շատ հավանեցի <<Դեռ երեկ>>բանաստեղծությունը: Այն ուներ իր մեջ մեծ ասելիք և իմաստ:

Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ

Բանաստեղծությունը կյանքի մասին էր, որ պետք է իմաստավորել և գնահատել այն: Կյանքը պետք է սիրել և վայելել: Ժամանակը անիմաստ պետք չէ վատնել, չէ որ այն հավերժ չէ: Հերոսը ընդամենը քսան տարեկան էր, և ատում էր ժամանակը, սակայն ժամանակը կյանքն է: Նա խաղում էր կյանքի հետ, ինչպես և սիրո: Հերոսը բազում ծրագրեր ուներ, որոնք չիրականացան: Կարծում եմ, հեղինակն իր այս ստեղծագործությամբ մեզ ուսուցանում է , որ պետք է գնահատել ժամանակը: Ժամանակը միակն է կյանքում, որը չենք կարող փոխել, վերադարձնել, արագացնել կամ էլ կանգնեցնել:  Ժամանակը  այնքան կարճ է, որ մի ամբողջ կյանքն էլ է քիչ վայելել և ապրել: Հարկավոր է ուղղակի վայելել կյանքի ուղղևորությունն ու դարձնել այն հարմարավետ ինքներս մեզ ու այն մարդկանց համար, ովքեր մեզ հետ են:

2020-2021 ուս տարվա ամփոփում…

Стандартный

Այս ուսումնական տարին սկսեցինք մի փոքր տարբերվող ձևով: Դասերը սկսեցինք սեպտեմբերի 15-ից: Այս ընթացքում ունեցանք և՛ առկա, և՛ հեռակա դասեր: Համաճարակապի հետ կապված որոշ շրջան աշխատեցինք օնլայն ձևաչափով, որից հետո էլ աշխատեցինք առկա միջավայրում: Հեռակա դասերի ընթացքում Outloock ծրագրում զետեղված TEAMS-ով կարողանում էինք կապ հաստատել մեր սիրելի ուսուցիչների և աշակերտների հետ: Հանձնարարվող առաջադրանքները հիմնված էին սովորողների կարողությունների զարգացման վրա: Զբաղվել եմ նաև ինքնակրթությամբ, այդ շրջանում կատարել եմ թարգմանական, ընթերցողական, շարադրական, քերականական աշխատանքներ: Կարծում եմ, այդ շրջանը լավ հնարավորություն էր բաց թողածները լրացնելու, լավ և հարմար առիթ էր  ընթերցել գրքեր և բարելավել կրթությունը: Գրում եմ բովանդակալի ու խորիմաստ նյութեր, որոնց մեջ արտահայտում եմ իմ զգացմունքն ու սերը տվյալ նյութի հանդեպ: Ունեմ գրված մի շարք նյութեր իմ բլոգում: Մասնակցել եմ բազում քննարկումների, ֆլեշմոբերի, նախագծերի:

Read the rest of this entry

Գրաբար

Стандартный

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելու եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:

Բառարան

Էանց                        – անցավ

անձրեւք                  – անձրևներ (ը)

անցին                      – անցան

գնացեալ                  – գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                – մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     – ծաղիկներ (ը)

յերկրի մերում         – մեր երկրում

եհաս                         – հասավ

հատանելոյ              – էտելու

ձայն տատրակի     – տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             – իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք – մեր ծաղկած որթերը

ետուն                         – տվեցին

զհոտս իւրեանց        – իրենց հոտերը` բույրերը

արի                             – վեր կաց

երեւեցո                      – երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  – քո երեսը

զբարբառ քո              – քո խոսքը

տեսիլ քո                    – քո տեսքը