Category Archives: Էկոլոգիա 11

Էկոլոգիական խնդիր` օդի աղտոտում

Стандартный

Պետք է յուրաքանչյուր անձ մաքուր պահի շրջակա միջավայրը: Վնաս տալով շրջակա միջավայրին, մենք առաջին հերթին վնասում ենք մեզ և մեր առողջությունը:

Այս նկարի ուղբյուրը` Վիքիպեդիայից

Իսկ այս նկարները իմ անձնական Արխիվից

Էկոլոգիայի հանձնարարությունը. Էկոլոգիական խնդիր

Стандартный

Քանի որ մեզ շրջապատող աշխարհը դառնում է ավելի աղտոտված եւ գերբեռնված, շարժիչները շարունակում են աղտոտող նյութեր արտանետել մթնոլորտ եւ ամբողջ բնակչության կեսը մուտք չունի մաքուր վառելիքի կամ տեխնոլոգիաների (ինչպիսիք են վառարանները եւ լամպերը), օդի աղտոտվածության մակարդակը, որը մենք շնչում ենք, դառնում է ավելի վտանգավոր.ներկայումս յուրաքանչյուր 10 — ից 9-ը շնչում են աղտոտված օդով, ինչը տարեկան հանգեցնում է 7 միլիոն մահվան:

Օդի աղտոտվածությունը ծանր հետեւանքներ ունի առողջության համար ‘ ինսուլտի, թոքերի քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների մահվան դեպքերի մեկ երրորդը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: Դա համարժեք է ծխախոտի ծխի ազդեցությանը եւ զգալիորեն ավելի լուրջ է, քան, օրինակ, աղի ավելցուկային քանակության սպառման հետեւանքները:

Ամբողջ աշխարհում, քաղաքներում, և գյուղերում ենթարկվում են աղտոտիչների թունավոր ազդեցության, որոնց մակարդակը գերազանցում է օդի որակի վերաբերյալ ԱՀԿ ուղեցույցներում:

2018 թվականի հոկտեմբերի 29–ից նոյեմբերի 1-ը ԱՀԿ-ն և գործընկերներն անցկացրել են օդի և առողջության աղտոտվածության առաջին գլոբալ խորհրդաժողովը ՝ նպատակ ունենալով միավորել ողջ մարդկությանը ՝ այդ խնդրի լուծման համար հիմնական պարտավորությունների կատարման ճանապարհին ։ Համաժողովի մասնակիցները ուշադրություն են դարձրել Հանրային առողջության այս աճող խնդրին և տրամադրել տեղեկատվություն և գործիքներ ՝ օդի աղտոտվածության հետ կապված առողջապահական ռիսկերի վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար:

Գոյություն ունեն օդի աղտոտվածության երկու տեսակ ‘ մթնոլորտային օդի աղտոտում (տարածքից դուրս) եւ օդի աղտոտում տներում (տարածքի ներսում), որը կապված է վառելիքի այրման հետ (ինչպիսիք են ածուխը, վառելափայտը կամ կերոսինը) բաց կրակի վրա կամ վատ օդափոխվող տարածքներում պարզունակ վառարաններում: Օդի աղտոտվածության երկու տեսակներն էլ կարող են սրել միմյանց, քանի որ օդը տեղափոխվում է տարածքից դուրս եւ հակառակը:

1.

Խուսափեք տրանսպորտային միջոցների կուտակման վայրերում գտնվելուց, օրինակ, որտեղ մեքենաները կանգ են առնում լուսացույցի առջեւ:

2.

Եթե դուք բացօթյա սպորտով եք զբաղվում, փորձեք դա անել ավելի քիչ աղտոտված տարածքներում:

3.

Սահմանափակեք մեքենաների օգտագործումը բարձր աղտոտման օրերին:

4.

Մի այրեք թափոնները, քանի որ դրա արդյունքում առաջացած ծուխը վնասում է մեր առողջությանը։

Ես ուսումնասիրություններ կատարեցի և արդյունքում իմացա որ՝ մեր Հայաստանի տվյալներով ըստ մասնագետների տեղեկությունների ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները։ Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում։ Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները։

Աղտոտման վառ օրինակ է օրեր առաջվա հրդեհը Սուրմալուի կամ Նաիրիտ գործարանի տեխնիկական վթարը։

Պետք է յուրաքանչյուր անձ մաքուր պահի շրջակա միջավայրը: Վնաս տալով շրջակա միջավայրին, մենք առաջին հերթին վնասում ենք մեզ և մեր առողջությունը:

Նկարի աղբյուրը` վիքիպեդիա

Կարմիր գրքում գրանցված երեք բույսերի մասին բույսեր

Стандартный

Ուսումնասիրելով տարբեր աղբյուրների հոդվածներ, իմացա որ Հայաստանի նոր Կարմիր գրքում կա 452 տեսակի բույս և 308 տեսակի կենդանի`155 անողնաշար և 153  ողնաշարավոր: Կարմիր գրքում տեղ գտած տեսակները բաժանվում են երեք բաժինների: Առաջին բաժինն ունի երեք խումբ` կրիտիկական վիճակում, անհետացման վտանգի տակ և խոցելի վիճակում գտնվով:

Կարմիր գրքում գրանցված բույսերից է ՝ Ադիանտում Վեներայի վարսը: Կոճղարմատավոր, բազմամյա բույս է՝ 35 սմ բարձրության: Վայիթիթեղը՝ 2–3 անգամ փետրաձև բաժանված, լայն–երկարավուն: Վերջին կարգի սեգմենտները՝ կոթունիկների վրա: Գեղազարդային բույս է: Աճում է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում, ծ. մ. 700–2200 մ բարձրությունների վրա, խոնավ ժայռերի ճեղքերում, տրավերտինների վրա, ջրվեժների մոտ : Հայաստանում տարածված է պետական արգելոց և ֆլորիստիկական շրջաններում:

Կարմիր գրքում գրանցված բույս է՝ Աղածաղիկը:

Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտում, Երևանի շրջակայքում։ Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում: Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ երևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են: Ծաղկում է մայիսից սկսած։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։

Կարմիր գրքում գրանցված է նաև Գետնամուշկը: Բազմամյա, մշտադալար խոտաբույս է, ունի 5–10 սմ բարձրություն։ Ցողունները ուղիղ են, մի փոքր բարձրացող։ Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում: Աճում է միջինից մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–2300 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ ժայռերի վրա։

Կարմիր գրքում է գրանցված նաև լվածաղիկը: Բույսի այլ անվանումներն են՝ տարկավան, ազարիոն, մեղվամուշկ։ Հայտնի է եղել դեռևս 3000 տարի առաջ։ Միջնադարում մշակել են Կարլ Մեծի այգիներում: Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, երբեմն՝ հիմքում փայտացած, բարձրանում է 20-150 սմ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են: Կոչիի լվածաղիկը հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է միայն Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:

Կարծում եմ` գրանցված է կարմիր գրքում, քանի որ վերացող տեսակ է: Այն վերանում է, ըստ իս` մարդկային գործոնի, ջրային ոռոգման, վատ հողի, եղանակի պայմանների ինչպես նաև գյուղատնտեսության պատճառով:  

Ուսումնասիրություն նյութի աղբյուր` վիքիպեդիա

Կարմիր գիրք. Սև անգղ

Стандартный
640px-Aegypius_monachus

Հայաստանում հրատարակվել է երկու Կարմիր գիրք: Հայաստանի Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ,  երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ։

ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիներից է Սև անգղը: Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։  Սև անգղը  կտուցով, կարճ պոչով խոշոր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են:

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին: Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։

Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Կարծում եմ` որսագողության պատճառն է, որ վերանալու վտանգի տակ են: ՀՀ-ում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անկախ նա գրանցվա՞ծ է Կարմիր գրքում, թե՝ ոչ պետք է պաշտպանել և պահնպանել կենդանիներին:

Ուսումնասիրություն նյութի աղբյուր` վիքիպեդիա

Հանձնարարություն էկոլոգիա առարկայից. Կարմիր գիրք

Стандартный

1.Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ.

Համաշխարհային կարմիր գրքում գրանցաված է վագրը: Ուսումնասիրելով վագրի մասին տարբեր հոդվածներ իմացա, որ Վագրը եղել է արդյունագործության արժեքավոր կենդանի: Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է։ Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։ Վագրը կատվազգիներից ամենախոշորն է: Աշխարհում բնական միջավայրում ապրող վագրերի քանակը գնահատվում 3062-ից 3948 հատ։ Սկզբնականորեն նրանք ապրել են Կովկասից և Կասպից ծովից մինչև Սիբերիայի հյուսիսը, Ինդոնեզիա և նույնիսկ Բոռնեո ու Ֆիլիպինների հարավը։ Տարածվել են Ասիայի ու Հնդկական ենթամայրցամաքի մեծ մասի վրա։ Այսօր նրանք ապրում են մոտ 13 երկրներում:

Ժամանակին Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել Կասպյան  վագրը, որն այժմ վերացված տեսակ է։

Կարծում եմ, ինչպես մյուս կենդանիները այս կենդանին ևս վերանում է որսորդության պատճառով: Ինչպես նաև խոլերայի, համաճարակի և մարդկային գործոնի պատճառով:

2.Կարմիր գրքում գրանցված թռչուն.

Դիանա կապտաթիթեռ թվաքանակը ցածր է։ Գրանցված է նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Փոքր չափի թիթեռ է:

Հայտնի են միայն երկու պոպուլյացիաներ՝ Հյուսիսարևելյան Թուրքիայից և Հայաստանից։ Հայաստանում տարածված են Կոտայքի մարզում՝ Գեղադիրում, Ձորաղբյուր գյուղերի և Հատիս լեռան շրջակայքում։ Գնահատվում է որպես վտանգված տեսակ:

Ուսումնասիրելով աղբյուրները իմացա, որ վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, խոտհունձը և անասունների գերարածեցումը: Կարծում եմ , էկոլոգիական խնդիրները, ինչպես նաև օդի կեղտոտումը ևս մեծ կապ ունեն վերանալու հետ:

Ուսումնասիրություն նյութի աղբյուր` վիքիպեդիա

Բնական աղետներ. Նախագիծ

Стандартный

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Ընտրել եմ՝ երկրաշարժ թեման

Երկրաշարժը ստորգետնյա ցնցում է: Լինում է երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում:

Մեզ հայտնի է Սպիտակի ողբերգալի երկրաշարժը, այն տեղի է ունեցել 1988 թ.-ին դեկտեմբերի 7-ին:

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժեր

Բնական երկրաշարժեր կապված են տարբեր պրոցեսների հետ են:

Տեխնածինը երկրաշարժերը կապված է մարդկային գործունեության հետ:

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի. կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր:

2. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Տեխնածին երկրաշարժերի հետևանք կարող է դառնալ, ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար:

3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Ունի բացասական, աղետալի ազդեցություն: Կարող է խլել մարդկանց կյանքեր, ավիրվում են տներ, մեքենաներ, մի շարք կառույցներ: Տեղի է ունենում և մարդկային և նյութական կորուստներ, կարող է թողնել նաև տնտեսական վնասներ:

4. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն: Կենդանիները անհանգիստ վարք են դրսևորում: Հաշվի առնելով այս ամենը, և զգալով վտանգը կարելի է պատսպարվել:

Տեխնածինը երկրաշարժերը կապված են մարդկային գործունեության հետ, կարելի է այնպիսի վարք դրսևորել որ հնարավորինս կանխենք երկրաշարժերի վտանգը:

Ուսումնասիրել եմ թեման դասագրքից, որից հետո էլ պատասխանել եմ հարցերին, լավ յուրացնելով թեման:

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Стандартный

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է: Էկոհամակարգը ինքնավերականգնվող համակարգ է: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործունեությունը: Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները ոչ օրգանական նյութերն են, օրգանական միացությունները, կլիմայական ռեժիմը, միկրոկոնսումենտները, մակրոկոնսումենտներ, պրոդուցենտ օրգանիզմները:

Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Էկոհամակարգերի ապրող օրգանիզմների համար կարևոր է նաև սննդի աղբյուր ունենալը:

2.Ինչպիսի՞ էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Կան տարբեր էկոհամակարգեր, որոնք մեզ շրջապատում են: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Էկոհամակարգերը տարբերվում են իրենց գտնվելու վայրով, կլիմայով, կենդանի օրգանիզմների բազմազանությամբ, աղտոտվածությամբ: Էկոհամակարգերի առանձնահատկություններից են միասնականությունը, ամբողջականությունը, կլիմայական բարենպաստ պայմանները, կայունությունը, ինքնավերարտադրողականությունը և ինքնակարգավորումը:

3.Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու գործունեության հետևանքով ստեղծվում են յուրատեսակ էկոհամակարգեր : Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացները:

Կարծում եմ՝ կա դրական և բացասական ազդեցություններ, քանի որ վերջ ի վերջո մարդը հանդիսանում է էկոհամարգի անբաժանելի մաս: Մարդու կողմից սխալ նյութերի ավելացումը կարող է վատ ազդել էկոհամակարգի վրա : Կան դեպքեր, երբ դրական է նաև անդրադառնում:

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 

Առանց էներգիայի կյանքը գոյություն ունենալ չէր կարող: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է:

Ֆոսֆորի և ազոտի հոսքի պակասելու դեպքում չի լինի սինթեզ: Ազոտն առկա է նաև քլորոֆիլի մեջ, որը բույսերին պետք է ֆոտոսինթեզի համար։ Առանց ֆոտոսինթեզի էներգիա հնարավոր չէր լինի ստանալ և էկոհամակարգ գոյություն չէր ունենա։

Առանց ածխածնի էկոհամակարգը չէր կարող լինել, քանի որ այն գոյություն ունի բոլոր կենդանի օրգանիզմների կազմի մեջ։ Ածխածնի շրջապտույտի մեջ իրենց մասնակցությունն են ունենում կենդանի օրգանիզմները:

Ազոտ- Երկրի վրա կյանքի գոյության հարցում ազոտն ունի շատ մեծ դեր: Հիմնականում այն գտնվում է մթնոլորտում, կամ էլ հողում, կենդանական ու բուսական օրգանիզմներում` միացությունների տեսքով:

Ուսումնասիրել եմ թեման դասագրքից, որից հետո էլ պատասխանել եմ հարցերին, լավ յուրացնելով թեման:

Միջավայրի քիմիական, ֆիզիկական, կենսաբանական աղտոտումը

Стандартный

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, կենդանիների, բույսերի կենսագործունեության վրա բացասական և վնասակար ազդեցություն ունի:

Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը ճնշում է մարդուն:

Քիմիական աղտոտումը հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի հետևանք է: Այս մետաղները վտանգավոր են նրանով, որ օրգանիզմից դուրս են գալիս չափազանց դանդաղ: Շրջակա միջավայրի քիմիական աղտոտման պատճառով աղտոտող միացությունները կարող են մարդու մոտ առաջացնել սուր թունավորումներ, խրոնիկական հիվանդություններ:

Ես գիտեմ, որ Լոռու մարզում կար քիմիական գործարան,  որի հետևանքով աղտոտվում էր շրջակա միջավայրը ր կար էկոլոգիական մի շարք խնդիրներ, այդ պատճառով գործարանը փակվեց:

Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը: Աղտոտումը մարդու, բույսերի, կենդանիների վրա բացասական կերպով է ազդում: Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ: Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:

Իմ կարծիքով, այս խնդրի պատճառով կարող է ի հայտ գալ նոր համաճարակներ:

Ուսումնասիրություն նյութի աղբյուր` վիքիպեդիա

Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

Стандартный

Միջավայրում յուրաքանչյուր գործոն իր դրական և բացասական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր անձի վրա: Կան այնպիսի գործոններ որոնք բացասական կերպով են ազդում մարդկանց առողջության վրա: Առաջին մեծ խնդիրը երթուղայինների խնդիրն է, աղտոտումն առաջանում է ավտոմեքենաներից, փոշուց, գործարաններց, արտադրական թափոնների կուտակումից: Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը, իսկ այրման թունավոր նյութերը արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը: Վնասակար է նաև Արդյունաբերությունը: Մթնոլորտում ամենաշատը տարածված նյութը դա ածխածնի օքսիդն է, որը նույնպես աղտոտում է: Ազդում է շնչառական համակարգի վրա, կարող է առաջանալ ալերգիկ երևույթներ, ինչպես նաև գլխացավեր և կարող է պատճառ դառնալ մի շարք այլ հիվանդությունների: Պետք է ստեղծել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ և տեխնոլոգիաներ: Պետք է մաքրել գազային արտանետումները տարբեր եղանակներով: Պետք է ավելի արդյունավետ օգտագործել քամու և արևի էներգիան:

Կարող ենք եզրակացնել, որ մարդը դարերի ընթացքում ունեցել է մեծ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Մարդու միջամտության պատճառով է, որ մենք հիմա ապում ենք աղտոտված  միջավայրում: Ըստ իս՝ կլիմայի փոփոխությունը գալիս է ոչ ճիշտ շրջակա միջավայրի կառավարման մասին: Կլիմայի փոփոխության կանխումը կարող է իրականացվել միայն համամարդկային միջազգային ջանքերով:

Կարծում եմ, պետությունը մեծ դեր է խաղում և  խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին:

Ես կոչ եմ անում,  որ ոչ ոք  չսպանի՛  կենդանիներին, չոչնչացնի՛ անտառները, չաղտոտի՛  ջրային տարածքները: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն: Եթե կարելի է ունենալ մաքուր և գեղեցիկ քաղաք ինչո՞ւ չունենալ…

Նկարները իմ անձնական արխիվից