Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից

Стандартный

Ընթերցեցի հոդված Ավետիք Իսահակյանի կյանքի մասին: Ընթերցելուց հասկացա, որ Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային արկածներով: Մի օր նա այցելում է Գյումրի, որտեղ տեսնում է իր սիրելի Շուշիկին: Սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է: Ճանապարհին Վարդանն իրենց մենակ է թողնում, որպեսզի կարողանան ազատ զրուցել սիրահարները: Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ հետ: Վարդանն և Իսահակյանը միասին դուրս են գալիս զբոսնելու և հիշում են իրենց անցած տարիների շրջագայությունը:

Իմ մոտ հարցեր առաջացան, թե ինչո՞ւ Իսահակյանը սիրելով Շուշիկին ամուսնանում է մի այլ կնոջ հետ: Մի ուրիշ հոդվածում նա պատմում է՝

«…Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա և ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին: Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու և ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին… Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:

Այս հոդվածում պարզ է դառնում, որ Իսահակյանը շատ է սիրել Շուշիկին: Նա կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր՝ Շուշիկին: Սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել:

Շարունակեցի ընթերցել <<Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից>> հոդվածը, և պարզ դարձավ որ Իսահակյանը շատ է մտածել Սևանի մասին, սիրել է այն: Նա մտածել է, որ որ նրա գեղեցկությունը չկորչի, իսկ նա սքանչելի գեղեցկությունը թողնելու է ու գնա արտասահման: Նրա ընկերներից մեկն էլ, իրեն ասում էր որ մի մտածի, մի տաս տարի էլ կապրես և կտեսնես կրկին, այս գեղեցկությունը:

Կարծում եմ, հետաքրքիր կյանք է ունեցել Իսահակյանը: Բայց իր միակ դժբախտությունը կարծում եմ իր սերն է եղել, իր դժբախտ սերը, որ շարունակություն չէր կարող ունենալ:

Оставьте комментарий