Ավետիք Իսահակյան «Լիլիթ»

Стандартный

Ավետիք Իսահակյանի «Լիլիթ» հրեական առասպելը հետաքրքիր փաստեր էր պարունակում: Իսահակյանը շատ հետաքրքիր երանգ է տվել և իր ձեռագրով գեղեցկացրել է այն:  Ադամը պաշտում էր Լիլիթին, սակայն արդյոք ճիշտ կլիներ, որ Լիլիթը չսիրելով Ադամին ապրեր նրա հետ մեկտեղ: Լիլիթը գայթակղվում է Սատանայով և նրա հետ հեռանում, Ադամին միայնակ թողնելով: Այս ամենից հետո Աստված Ադամի  համար ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի կերպարը այդպես էլ չէր հեռանում նրա սրտից:

Այդ ամենը երևում է հետևյալ տողից՝

«Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։

Իմ կարծիքով, բարին հաղթում է չարին, աշխարհին պետք է այդ բարությունը, հոգատարությունը և ջերմությունը:

Լիլիթի կերպարը բացասական էր, նա ինքնասիրահարված էր: Նա անթերի էր, սակայն գնաց լրիվ սխալ ճանապարհով: Նա պարզապես չգնահատեց և արհամարհեց իրեն այդքան սիրող Ադամին:

Ադամը կերպարը դրական էր, նա անմնացորդ սիրում և նվիրվում էր: Կարծում եմ, այս առասպելը սովորեցնում է սիրել, գնահատել այն ինչ-որ ունես: Կյանքում ամենավատը դավաճանությունն է, որը աններելի արարք է:

Եվայի կերպարը նույնպես դրական բնույթ ուներ: Ես նախընտրում եմ հեզ ու բարի Եվային, քանի որ նա հավատարիմ մնաց Ադամին:

Оставьте комментарий