Daily Archives: 19 октября, 2021

Անլռելի զանգակատուն

Стандартный

Պոեմում Կոմիտասի կյանքի և ժողովրդի պատմության  մասին է ներկայացված: Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին:Կոմիտասը տաղանդավոր երգահան էր: Նրա հաջողության գաղտնիքը այն էր, որ նա շատ էր սիրում իր գործը:Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը: Որբությունը ներկայացնում է ‹‹Անտունի›› երգը, պանդխտությունը՝ ‹‹Կռունկ›› երգը, սերը՝ ‹‹Սոնա յարը››:

Դու՝ բիբլիական մի գավազան,

Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.

Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

Մեր տաղի քուրմ,

Մեր խաղի մոգ,

Մեր մշտահունչ ու մշտարթուն,

Անլռելի զանգակատո՜ւն…

Սևակի սիրային նամակները

Стандартный

Պարույր Սևակի սերը` Սուլամիթան էր: Սևակը շատ է սիրել նրան, այդ սերը յուրօրինակ և անմար էր: Սևակը նամակներում գրում էր, որ ցանկանում է մոռանալ նրան, սակայն այն ոչ մի կերպ չէր ստացվում: Սուլամիթային խնդրում էր, որ հեռվից մխիթարի և օգնի իրեն: Սևակի հոգում թախիծ էր: Նա այդ սիրուց վատ էր զգում և չէր կարողանում աշխատել:

Ըստ նամակների Սուլամիթան Սևակի ամենասիրելի, ամենամտերիմ,  ամենաանհասանելի սերն էր:

Պարույր Սևակը վստահ էր, որ գտել է իր կեսին:  Նրա կյանքը իրեն երկու կես էր արել, իր մտքերում միշտ Սուլամիթան էր: Նա չէր կարողանում ապրել առանց Սուլամիթայի:

Հատված նամակից`

Չգիտեմ դու ինչպես, բայց ես վերջնականապես հասկացա, որ դու իմ կեսն ես: Կյանքն ինձ երկու կես է արել: Ու ես հիդրայից վատն եմ. չեմ կարողանում ապրել առանց իմ կեսի:

Պարույր Սևակը նամակում նշում էր, որ Սուլամիթան իր վերջին սերն է և երբեք իրեն չի մոռոնա: 

Պարույր Սևակ. «Գլխապտույտ»

Стандартный

Պարույր Սևակի <<Գլխապտույտ>> բանաստեղծությունը խորիմաստ սիրային բանաստեղծություն է: Հեղինակի աչքերի մեջ կա անլցելի մի դատարկություն, քանի որ իր սիրելին իր կողքին չէր: Նա իր սիրեցյալին համարում էր իր վերջինը թյուրիմացաբար և միակը ճակատագրով: Պարույր Սևակը միշտ աչքի է ընկել իր իմաստալի ստեղծագործություններով: Հեղինակը կարծում էր, որ փոխադարձաբար նեղացնելը, վիրավորանքը, միայն կարող է հաշտեցնել կարոտը և մեծ սերը: Նա առաջարկում է իր միակ և թյուրիմացաբար սիրուն հանդիպել այնտեղ որտեղ միշտ հանդիպում էին: Ըստ հեղինակի իր սերը ընտրել է ճակատագիրը, այդ իսկ պատճառով այն միական էր և վերջինը…

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…