«Ասում են, թե». Ավ. Իսահակյանի բանաստեղծության վերլուծություն

Стандартный

Սիրում եմ ընթերցել մեր հայ հայտնի գրողների բանաստեղծությունները: Այսօր ուսումնասիրեցի Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, շատ հավանեցի <<Ասում են, թե>> բանաստեղծությունը:

Ասում են, թե դու այնպես
Մոռացել ես ինձ, այնպե՜ս,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս։

Բանաստեղծը մտորումների մեջ էր, նա ուզում էր հասկանալ արդյոք իր նախկին սիրելին իրեն մոռացել է, թե՞ ոչ: Նա ասում էր՝ շատերից է լսել, որ իրեն մոռացել է, միայն անունը լսելուց է հիշում, նրա մտքերում իր անունը չկա: Բանաստեղծը հիշում է, թե ինչպես բակում գրկեց իր սիրելիին: Կարծում եմ, բանաստեղծության հերոսը մեծ ցավ է զգացել հիշելով իր անցյալը, իր մեծ սերը: Հեղինակը մտածում էր, արդյոք այդքան մեծ սիրուց ոչինչ չի մնացե՞լ, և իր նախկին մեծ սերը իրեն մոռացել է …

Оставьте комментарий