Daily Archives: 25 сентября, 2017

«Կոմիտաս Վարապետ» տեսաֆիլմ. Վերլուծություն

Стандартный

Դիտի՛ր «Կոմիտաս Վարտապետ»  տեսաֆիլմը։

Գրավոր պատմի՛ր, թե ինչի՞ մասին էր ֆիլմը, ի՞նչ նոր բան սովորեցիր Վարդապետի մասին, ի՞նչ զգացողություններ ունեցար՝ իմանալով Կոմիտասի կյանքի մանրամասները։

Ֆիլմը Կոմիտաս Վարդապետի մասին է:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:

Նիհարակազմ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: «Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Թափառական պատանի Սողոմոնն տարիներ անց կոչվեց Կոմիտաս Վարդապետ:

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Նա շատ երկար տարիներ եղել է երաժշտագետ, երգիչ, մանկավարժ:

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Իմ լավագույն ընկերուհիները

Стандартный

Ընկերները շատ կարեւոր է մեր կյանքում: Կարծում եմ, որ ոչ ոք չի կարող ապրել առանց ընկերների: Ամենակարեւորն այն է, լինել լավ ընկեր: Լավ ընկերները ,պետք է պատրաստ լինեն օգնել միմյանց ցանկացած իրավիճակում, այնուամենայնիվ, թե որքան դժվար է, աջակցել միմյանց եւ լուծել բոլոր խնդիրները միասին: Իսկական ընկեր ունենալու համար նախ ինքդ, պետք է կարողանաս լավ ընկեր լինել:Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին ,որ ես ձեզ շատ եմ սիրում ու ուզում եմ ,որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսի ընկեր ,ինչպիսին դուք եք ինձ համար:Շնորհակալ եմ ձեզ ,որ կաք, որ իմ կողքին եք, որ միշտ օգնում եք ինձ:Առանց ձեզ ես չէի լինի այն ինչ կամ:Ես երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:

Ես ունեմ շատ ընկերներ, բայց հիմա ես ուզում եմ պատմել ձեզ իմ լավագույն ընկերուհիների մասին մասին, որոնց հետ սովորում եմ 8 տարի: Նրանք են ՝ Անին, Անահիտը և Միլենան:

Անին շատ ուժեղ է բնավորությամբ և ընկերասեր է:

Անահիտը շատ գաղտնապահ է, նա միշտ ճիշտ և խելացի խորհուրդներ է տալիս:

Իսկ Միլենան մեր ուրախությունն է, նա մեր տրամադրությունը միշտ բարձրացնում է, և օգնում է եթե դրա կարիքը լինում է:

Ես կարծում եմ, որ մեր ընկերությունը հավերժ է և հպարտանում եմ իմ ընկերուհիներով: