Сен19
Daily Archives: 19 сентября, 2017
Сен19
Առաջադրանքներ
Ընթերցի՛ր Վ․ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» գործերը։
1.Հիմնավորված ներկայացրո՛ւ վերոնշյալ գործերի գաղափարները, հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել… Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Վիլյամ Սարոյանի հայտնի տողերը «Քո կյանքի ժամերը» պիեսից են։ Այս տողերի հետ ես լիովին համաձայն եմ:
Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում կա բարություն, որը ոչ բոլորն են արտահայտում: Հանդիպում են մարդիկ, ովքեր առաջին հայացքից երևում են անշնորհք, չափից դուրս բռի, անդաստիրակ և չար։ Սակայն, երբ խորանում ես մարդու «ես»֊ի մեջ, հասկանում ես, որ նրա մեջ էլ կա լույսի մի կտոր։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու հնարավոր է փոխել դեպի լավը, հնարավոր է նրա մեջ գտնել հենց այն բարության լույսը, որը նրա հոգու ընդերքում է։
Սարոյանը ասում է, որ չի կարելի ոչ մեկին ենթարկեցնել և ենթարկվել։ Այս դեպքում նույնպես համաձայն եմ նրա հետ, քանի որ մենք բոլորս հավասար ենք և ոչ ոք մյուսներից ավել կամ պակաս չէ։
-
Տեքստերից դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անծանոթ բառեր չկան:
3.Բացատրի՛ր հետևյալ մտքերը, համամի՞տ ես, թե՝ ոչ (պատասխանդ հիմնավորի՛ր)։
ա․Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Համամիտ եմ, այս մտքի հետ: Քանի որ բարությունը կփրկի աշխարհը:
բ․ Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Համամիտ եմ:
(«Իմ սիրտը լեռներում է» պատմվածքի վերլուծումը, շարադրությունը և գործնական քերականությունը կարող եք տեսնել Այստեղ )
Сен19
Ֆրանսիա
Աշխարհագրություն 8
Ֆրանսիա
-
Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով։
-
Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, բարենպաստ բնակլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսները լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:
-
Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանսիան մեծ դեր է խաղում ժամանակակից աշխարհում, քանի որ արտահանում է պատրաստի արտադրանք` զենք, նավեր, մեքենաներ, հագուստ, մսամթերք, կաթնամթերք, ոգելից խմիչք, դեղորքայք և այլն: Ներկրում է նավթ, մետաղներ, սննդամթերքներ և այլն:
Сен19