Daily Archives: 9 сентября, 2017

Առաջադրանքներ

Стандартный

Գործնական քերականություն՝

1.Ուղղակի խոսքը դարձրու՛ անուղղակի։

1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

Նա ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի:

2. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին աշակերտները։

Աշակերտները հարցնում էին տնօրենինի, թե ե՞րբ կարող են գնալ ցուցահանդեսի:

3. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

Նա ասում էր, որ մենք, երբեք գործը կիսատ չենք թողել:

4. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում»։

Հայտարարության մեջ գրված էր, որ նրանք կարող են պատվերը կատարել երեք օրում:

5. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության մասին,- ասաց Արմանը։

Արմանը ասում էր, որ իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին:

6. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց ուսուցչուհին։

Ուսուցչուհին ասում էր Հասմիկին, որ պետք է խմբի ցուցակը ներկայացնի իրեն:

7. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,- մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

Մասնակիցը մտածում էր, որ նա ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի:

2. Տեքստն ընդարձակիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք արտահայըող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով։

Նապաստակները

Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին, որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն։ Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի ամենախոր տեղը։ Մի նապաստակ ասաց․

— Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան։

Քանի որ նապաստակներից բացի կան ավելի վախկոտ կենդանիներ, նրանք որոշեցին չխեղդվել և ընկերանալ մյուս կենդանիների հետ:

Նապաստակները գնում են սկյուռիկներ մոտ: Նրանք ընկերանում են: Նապաստակները սկյուռիկների հավաքած ձմռան պաշարն ուտում ու փախչում են:

Անտառի թավուտում նրանք հանդիպում են մկնիկներին: Նրանք խաղում են, վազվզում, բայց շուտով մութն ընկնում է: Նապաստակները խնդրում են մկնիկներին, որ նրանց տանը գիշերեն:

Կեսգիշերին նապաստակները արթնանում են, ուտում են մկնիկների ընկույզների մի մասը, մյուս մասն էլ լցնում են գրապաններն ու փախչում:

Ժամանակ է անցնում, նապաստակները հասկանում են, որ իրենց ընկերների հետ սխալ են վարվել:

Այսպես նապաստակները վերադառնում են անտառի իրենց բացատը, ներողություն խնդրում ընկերից և օգնում են նրանց ձմռան պաշար հավաքել:

3.

Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։

Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, , եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ,  մեղվաբույծ, համբույր, եղջյուր,  սառուցյալ, նյութ, կույտ, շաբաթօրյակ։

4.

Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ, մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի, հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա։

Հայություն, մայրություն, կայունություն:

5.

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։

Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզօր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա, հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ։

6.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Մարդիկ ուշադրություն չէին դարձնում հիվանդի լուրջ հիվանդությանը, կարծես նրանք վարդագույն ակնոցով էին նայում հիվանդի կյանքին:

Նա իր խորամանկությունով կարողանում էր բոլոր ասպարեզներում ջրից չոր դուրս գալ:

Շատ բարկանալուց հետո պապը ձեռքը խբեց սեղանին և ասաց, որ իր հանբերության բաժակը լցվել է:

Ձեռք մեկնելով տուժվածին մենք փրկեցինք նրա կյանքը:

Նա միշտ ասում էր, որ քաղցր աչքերով է նայում երեխաներին, բայց իրականում հակառակն էր:

Վ. Սարոյան. «Հինգ հասուն տանձերը»

Այս պատմություն ազնիվ տղայի խոստովանության մասին էր: Կարծում եմ, որ  մի քանի տանձ ծառից քաղելը գողություն չէ: Տղայի հետ անարդար վարվեցին, որովհետև նա ինչպես մյուս բոլոր փոքրիկները, առանց որևէ նենգ մտադրության, պարզապես ցանկանում էր վայելել քաղցր տանձերը։

Կարծում եմ, որ տղան գիտակցել էր իր սխալը և ներողություն էր խնդրում իր սխալի համար: Զգալով իր սխալը, որ ուրիշի հողամասից չի կարելի հավաքել մրգեր, նա տանձի կուտը պահում էր իր մոտ, որպեսզի ցանի իրենց հողամասում և ունենա իր սեփական ծառը:

 

Ժամանակի մեքենա

Ունենալ ժամանակի մեքենա: Չափազանց անհնարին է թվում: Շատերն են երազում ժամանակի մեքենայի մասին, որ ճանապարհորդեն ժամանակի մայրուղով: Կար ժամանակ, երբ ես նույնպես երազում էի այդպիսի ճանապարհորդության մասին, բայց…

Կարծում եմ, որ շատ մարդիկ էլ կցանկանային տեսնել անցյալը և ապագան:

Ի՞նչը կարող է լինել այս պահից առավել հաճելի: Ցանկացած ժամանակաշրջան էլ իրեն յուրահատուկ հրաշքն ունի, հարցը նրանում է, թե արդյո՞ք ուզում ես ընդունել այն, թե՝ ոչ: Ես գրկաբաց ընդունել եմ նրան և այստեղ, այս պահին ինձ համար չկա առավել լավ պահ, քան «հիման» ու «այստեղը»:

Չկա տեղ, ուր կուզեի վերադառնալ ժամանակի մեքենայով, որովհետև անցյալն արդեն հետևում է, ու ինչքան էլ սովորական չհնչի, մարդիկ պետք է կենտրոնանան իրենց ներկայի և լավ ապագայի վրա՝ աշխատելով միայն այդ ուղղությամբ։ Եթե այս պահին այստեղ եմ, ապա դա իմ կյանքում ինչ-որ տրամաբանական շարունակություն ունի։ Հենց դա է ինձ ստիպում մտածել, որ անցյալում անելու բան չունեմ։

Կարծում եմ, որ մարդկությանը պետք չէ ժամանակի մեքենա, չէ որ ամեն ինչ իր հունով պետք է ընդանա:

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»

Стандартный

<<Հետաքրքրաշարժ լեզվաբանություն>>

Չոր, հետո չիր

Չիր-ը չորացրած միրգն է․ ինչպես նկատում եք, որպեսզի որևէ միրգդառնա իր, անպայման պետք է չորանա, կամ պետք է այն չորացնել։

Կարծես թե իմաստային և ձևակազկական կապ գոյություն ունի չիր և չոր բառերի միջև։ Անշուշտ, գոյություն ունի․ նախ եղել է չորբառը, որից էլ առաջացել է չիր –ը , որպես չորանալու ՝ չորացնելու հետևանք։ Ընդ որում չոր բառի արմատական ձայնավորի փոփոխությունն ստեղծել է նոր բառ՝ չիր։

Բառի արմատահնչյունի այդ կարգի փոփոխությունը, որ ունի արմատաստեղծման դեր, կոչվում է ձայնադարձ։

Ձայնադարձի մասին մենք խոսել ենք նախորդ զրույցներից մեկում (հիշենք սուն>սան բառաստեղծման իրողությունը), այստեղ ավելացնենք ՝ ձայնադարձը միևնույն հնչյունախմբում ձայնավորիկամ երկբարբառի փոփոխությունն է մեկ ուրիշ ձայնավորի, եթե առաջ է բերում նոր արմատ։

Օրինակ, այդպես է ընկալվում հայերենի հնագույն ժամանակաշրջանում ՝ արմատաստեղծման շրջանում, որոշ արմատներիզարգացումը արմատի ձայնավորի փոփոխությամբ (ձայնադարձով), ինչպես քեր արմատից ունենք քերել բայը, ե>ո ձայնադարձով՝ քորել, այդպես դեղ=(խոտ)>դաղձ, ե>ո ձայնադարձով կտուր>կոտոր>կտոր․ ը>ո, ու>ո, ձայնադարձով ապր <ել><փրկվել>> ապուր՝ մազապուրծարմատները ը>ու ձայնադարձով և այլն։

Ռուսերենում, օրինակ, կարելի է ցույց տալ քառաստիճան ձայնադարձ հետևյալ արմատական տարբերակներում, ինչպես ՝ бр -бор-бeр-бир, որտեղ առկա է զրո >o > e >ի ձայնադարձը։

Լեզվաբանության մեջ ձայնադարձի երևույթն արժեքավորվում է տարբեր մոտեցմամբ․ բառակազմական նշանակությունից բացի նրան վերագրում  են նաև քերականական իմաստի արտահայտման դեր։

Օրինակ՝ գրաբարում բայի խոնարհման համակարգում ձայնադարձն ունի քերականական սեռի տարբերակման դեր․ հմմտ գրեմ , գրես , գրէ – ներգործական սեռ և կան սեռ հոլովման համակարգում՝ հոլովական իմասների արտահայտման դեր. Հմմտ, գրն. և աշխարհաբար տուն-տան, շուն –շան և այլն:

Վերադառնանք չիր բառին, չիր պատրաստեղներն արդյոք ծանոթ են ձայնդարձի օրենքին, թե ոչ – դա կարևոր չէ. Նրանց գործը չիր պատրաստելն է, լեզվանանների գործն էլ՝ օրենքներ սահմանելը:

 

 

Մարդու օրգաններ, բջիջ, հյուսվածք

Стандартный

Մարդու օրգան համակարգերը

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին:   Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

Մարդու Հյուսվածքները

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:հյ1.jpg

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։

Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը

Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։

Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։

Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։

Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։