Daily Archives: 11 сентября, 2017

Առաջադրանքներ

Стандартный

Վ. Սարոյան «Խեղճուկրակ արաբը»

Խեղճուկրակ արաբը և Խոսրով քեռին ընկերներ էին: Արաբը ամեն օր գալիս էր Խոսրով քեռու տուն: Մի ժամանակ եկավ, որ արաբը չէր գալիս տուն: Խոսրով քեռու քրոջ որդին հարցրեց, որ ին՞չ է պատահել, որ չի գալիս արաբը: Խոսրով քեռին չպատասխանեց և տանից դուրս եկավ:

Մայրը տղայի ասաց, որ մահացել:

Ժամեր անց Խոսրով քեռին եկավ տուն և ասաց, որ արաբը մահացել է:

Խեղճուկրակ արաբը ուզում էր տուն գնալ ու մեռնել։ Ուզում էր նորից տեսնել իր տղաներին։ Ուզում էր նորից խոսել նրանց հետ։ Բայց մահացավ:

Կարծում եմ, որ իսկական ընկերությունը, այսպես պետք է լինի: Մահացել էր արաբը, բայց իր ընկերը մտածում է իր մասին, մտածում էր արաբի երեխաների մասին, որ այդպես էլ չտեսավ: Մահացավ օտար հողում:

Խոսրով քեռին շատ ծանր էր տանում ընկերոջ կորուստը:

Շարադրություն

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը:

Մարդկանց գնահատելիս ես արտաքինը հաշվի չեմ առնում: Երբեմն, անկախ իմ կամքից, ես դա չեմ նկատում: Ինձ համար կարևոր են մարդու դրական հատկանիշները: Կատարյալ մարդը, պետք է լինի բարեկիրթ, ունենա հարուստ գիտելիքներ: Այս բոլորի հետ մեկ տեղ նաև նա, պետք է լինի բարի, ուշադիր՝ լինի շրջապատի մարդկանց նկատմամբ: Իր շահի համար չվնասի ուրիշներին:

Եթե հարուստ է օգնի նեղը ընկածներին:

Կարծում եմ, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում, եթե լավ, բարի գործեր է անում, ուրեմն նա լավն է, իսկ եթե հակառակը նա վատն է:

Նույնիսկ մարդու խոսելուց, մտածելակերպից կարելի է ենթադրել, թե նա ինչպիսի անձնավորություն է:

Մարդուն ճանաչում են իր լավ կամ վատ արարքներով: Մարդու լավ և վատ արարքները հիշվում են շատ երկար: Կարծում եմ, որ յուրաքանյուր մարդ, պետք է իրեն այնպես պահի, որ իրեն հիշեն իր լավ արարքների համար …

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն». Մասի՞ս, թե՞ Մասիք

Стандартный

Մասի՞ս, թե՞ Մասիք

Հայերենում զգալի թիվ են  կազմում այն բառերը, որոնք ծագումնաբանորեն ոչ թե բառերի ուղիղ ձևեր են, այլ հարացուցային թեք ձևեր, որոնք ժամանակի ընթացքում անկախացել են ինքնուրույն բառական արժեքով՝ պայմանավորված թեք ձևերում բառաքերական իմաստի մթագնմամբ:

Լեզվական այս իրողությունը մենք, թերևս, էլի կանդրադառնանք:

Այնուամենայնիվ, Մասիս անվանումն արդյոք բառի ուղիղ ձևն է, թե՞ նրա թեքված ձևերից մեկը: Եթե թեք ձև է, ապա ո՛րն է նրա ուղիղ ձևը՝ ուղղական հոլովը:

Նախ լսենք Գողթան երգիչներին.

Երբ դու յորս հեծեցիս յԱզատն ի վեր ի Մասիս,

Զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս,

Անդ կայցես և զլոյս մի՛ տեսցես:

Մեզ համար Ազատն Մասիս բառակապակցությունը բաղադրյալ անվանում է, իսկ Մասիս՝ ուղիղ ձև: Բայց արդյո՞ք:

Անեկբա է, Մասյաց աղավնի, Մասյաց զեփյուռ կապակցությունները Մասյաց /Մասեաց/ բաաձևը թեք ձև է, ո՛րն է, ուրեմն, նրա ուղղական հոլովը: Տրամաբանական է՝ Մասիք ուղղականը, որպես անեզական հոլովը: Հակադարձ վերականգնման օրենքով կարող ենք ասել՝ բարեաց բառաձևի ուղղական է՝ բարիք, բաղնիք և այլն: Ըստ գրաբարի հոլովական համակարգի տրամաբանության , հոգնակի սեռականում — /ե/ աց մասնիկ ստացող բառերը հոգնակի ուղղականում ունեցել են –իք ածանցը: Այդ կարգի բառերը հոգնակի հայցականում ստանում են-ս վերջնամասնիկը. Բարիք-/զ/ բարիս, կարծիք — /զ/ կարծիս, բաղանիք — /զ/ բաղանիս /բաղիս/, հետևաբար՝ Մասիք /զ/ Մասիս: Ուրեմն՝ Մասիս բառը ծագում է Մասիք անեզական գոյականի հոգնակի հայցականից՝ հոլովաձևերի քերականական իմաստի մթագնման ուղիով:

Արդյո՞ք այս օրինակը եզակի է: Իհարկե, ոչ:

Ժամանակակից հայերնի չորս թվականը ծագում է գրաբարի հոգնակի հայցականից ՝ չորս /զ/ չորս, նույն ուղիով են առաջացել ՝ երկուս /երկուք/, ավետիս /ավետիք-աւետիք/, /ծախս-ծախք/, դուրս /դուրք/ բառերը և այլն:

Վերադառնանք Մասիս բառին. Հայերնում –իս /մասնիկը/ գոյականական բառակազմանկան ձևույթ չէ. Հետևաբար այն հատկանունները, որոնցում առկա է այդ հնչունախումբը , ուղղականում ունեցել են — /են/ իք ածանցը. Արդյո՞ք այդ ուղիով չեն առաջացել Թեղենիս, Վարդենիս, Կեչառիս նախնական ձևերից:

Ի վերջո, Մասի՞ս , թե Մասի՞ք: Մասիս. Քանի որ վաղուց ի վեր այդ ձևը վերաժեքավորվել է որպես բառի ուղիղ ձև, որպես ելակետային միավոր:Իսկ նրա նախնական ձևի վերականգնումը լեզվի պատմության մասնագետների խնդիրն է. Նման կարգի բացահայտումները տարածվում են բառերի ամբողջական շարքերի վրա: