«Ավ. Իսահակյանը և արևմտահայ իրականությունը». Վերլուծություն

Стандартный

Հայ հեղինակներն իրենց բանաստեղծությունների, վիպերգերի և դրամաների մեջ ընտրում են հայոց պատմության աչքի ընկնող փաստեր: Նրանց երկերում երևում է իրենց հայրենասիրությունը, անձնվիրությունը: Նրանք երազում են տեսնել ազատ հայրենիք:Ավետիք Իսահակյանի ողջ ստեղծագործությունը երգ է Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի մասին:Հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը,  հայ գրականությունը հարստացրեցին թարմ թեմաներով ու ժողովրդական պատմություններով: Օրինակ՝ Թումանյանի <<Հայոց լեռներում>> բանաստեղծությունը նույնպես հայերենիքի մասին է: Իսահակյանի <<Հայրենի հողը>> բալլադը նույնպես հայրենիքի մասին է:

Մեր մեծն գրողների շնորհիվ ծանոթանում ենք մեր հին պատմությանը, կան բազում բանաստեղծություններ, գրքեր 1915 թվականի ջարդերի մասին: Պատահական չէ, որ 1915 -ի գեղարվեստական արձագանքները Իսահակյանի քնարերգության մեջ երևան են գալիս ողբերգական իրադարձություններից տևական ժամանակ անց: Սիրո, երազի, գարնան բերկրանքի, հայրենի բնաշխարհի հովվերգության, կյանքի, մահի, գոյության առեղծվածների խանդավառ ու խոհուն երգիչը դեմ – հանդիման էր հայտնվել ցնցող մի իրականության: Իսահակյանը մեծ ցավ էր ապրում 1915թվականի պատմության համար:

Այդ ցավի ուղղակի արտահայտություններից է նաև Իսահակյանի խոստովանությունը.

Սազը չի թողնում, որ կտրիճ դառնամ,
Թուրը չի որ գուսան դաամ:

Իսահակյանի քնարական աշխարհի հիմնային արժեքներից է մոր գաղափար-խորհրդանիշը: Քանի որ մայրը մեծ ցավ էր ապրում իր երեխային վատ իրավիճակներում տեսնելուց: Վշտի ծանր ցավից վրա է հասնում հոգեբանական այն պահը, երբ մարդ, ցավի ծանրությանը չդիմանալով, կորցնում է ինքն իրեն:

Վշտահար մոր երկրորդ հարցումը նույն հոգեվիճակի մի այլ դրսևորում է.

Որսկան ախպե՛ր, ասա, յարաբ
Ո՞վ է հարսը իմ բալիս,
Ո՞վ է գըրկում չոր գլուխը
Իմ մարալիս, իմ բալիս…

Այս իրադարձությունները շատ խորն էին խոցել Իսահակյան հայ մարդու, հայ հայրենասերի հոգին՝ հավասարակշռությունից հանելու աստիճան:

<<Նրա մեջ խոսում է երկրի հավերժ երիտասարդությունը, հավերժ երիտասարդությունը այն բնության, որ ստեղծել է այն երկրի երևույթը, որին անվանում ենք Հայաստան>>:Նիկոլայ Տիխոնով

Оставьте комментарий