Daily Archives: 2 октября, 2018

Պատմություն

Стандартный

1.Համեմատե՛ք Երվանդ 1-ին Սակավակյաց և Տիգրան 1-ին Երվանդյան արքաներին /գրավոր/

Երվանդ Ա Սակավակյացը Հայոց թագավոր  մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Ինչպես նշում է Քսենոփոնը, Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։

Տիգրան Երվանդյան (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։

Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։ Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։

2. Ներկայացրե՛ք Քսենոփոնի հաղորդած տեղեկությունները Հայաստանի մասին /գրավոր/.

Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ էր։

Քսենոփոնը Հայաստանը նկարագրում է գյուղական տներով, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը:

Քսենափոնն ասում էր, որ Հայաստանի արևմտյան մասը ուներ իր կառավարիչը՝ Տիրիբազը: Նա ենթարկվում էր Երվանդ II-ին: Ամեն գյուղ ուներ իր գյուղապետը: Քսենոփոնը Հայաստանը նկարագրել է, որպես շատ հարուստ ու բարեկեցիկ ու հյուրընկալ ժողովուրդ ունեցող երկիր: Նա նշում էր, որ չկար մի տուն, որտեղ նրան չհյուրասիրեին խմիչքներով ու մսեղեն կերակուրներով: Նա այնտեղ առաջին անգամ տեսել է գարեջուր:

Քիմիան և կենցաղը

Стандартный

chemistry_by_livingdead011

Քիմիան կյանք է, քիմիան մեր կյանքում շատ մեծ դեր ունի: Քիմիան իրականում շատ մեծ դեր ունի կենցաղում: Քիմիական նյութերից պատրաստում են՝ տարբեր տեսակի դեղորայք,  քիմիական նյութեր օգտագործում են՝ քիմ մաքրման կետերում: Ֆաբրիկաների, գործարանների աշխատանքը անհնար առանց քիմիայի:

Կյանքը առանց քիմիայի գոյություն չունի: Այսօր անհնար է կյանքը պատկերացնել առանց քիմիայի: Մենք յուրաքանչյուր քայլի հանդիպում ենք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե  և այլ  իրերի:

Ամեն տարի մեր խանութներում ավելանում են կենցաղային քիմիական նյութերի միլիարդավոր նմուշներ: Այդ նյութերի օգնությամբ մենք ավելի հեշտ ենք կարողանում լվանալ, մաքրում ենք գորգերը և շորերը, ներկում, սոսնձում , խնամում ենք սենյակային բույսերը և այլն: Կենցաղային քիմիայի ապրանքների տարածումը մեծանում է, լայնանում է նրանց օգտագործման ասպարեզը, աճում է արտադրանքը: Կենցաղային քիմիան մեծ դեր է խաղում մեր կյանքում և բնակարանում: Կարևորը այն է, որ ձեր կենցաղային քիմիան առողջության համար լինի որակյալ և անվտանգ: Որոշ մարդկանց կենցաղում կենցաղային քիմիան կարող է վնաս հասցնել առողջությանը ալերգիայի տեսքով, հազով, մաշկի բորբոքումով:

Երևանը ժամանակին քիմիական քաղաք էին կոչում, քանի որ աշխատում էին բազմաթիվ քիմիական գործարաններ:

 

Գործնական քերականություն

Стандартный

Վարժ. 41

Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգիչ, փակել-փակիչ, խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-ճոճիչ, գանձել-գանձ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածիկչ,  օրորել-օրօրից:

Վարժ. 42

Երկու ընկեր անապատով գնում էին։ Ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ ընկերը, որի մոտ ջուր կար, չօգնեց ընկերոջը։

Մարդիկ օգնեցին տղային, ու նա նորից շարանակեց ճանապարհը: Հասավ ընկերոջը, և լուռ միասին գնում էին միասին:

Հանկարծ ջուր չտվող ընկերը ընկավ, ոտքը կոտրեց։ Ընկերը շալակեց նրան, և տարավ նրան տուն։

Վարժ. 43

Վազել-վազեցնել  ( վազեցրի  )

Վազեցրի մարզիկին:

պարել-պարեցնել  (պարեցրի  )

Պարեցրի պարուհուն:

աշխատել-աշխատեցնել   (աշխատեցրի  )

Աշխատեցրերցի բանվորին:

ուտել-ուտեցնել   (ուտեցրի  )

Ուտեցրի քրոջս:

կարմրել-կարմրեցնել   (կարմրեցրի )

Կարմրեցրի վրձինը:

սովորել-սովորեցնել (սովորեցրի)

Սովերեցրի դասընկերոջս:

խմել- խմեցնել (խմեցրի)

Խմեցրի եղբորս:

շփոթել-շփոթեցնել  (շփոթեցրեցի)

Շփոթեցրեցի ընկերոջս:

լռել- լռեցնել  (  լռեցրի)

Լռեցրի թռշնամուս:

վստահել-վստահեցնել  (վստահեցրի)

Վստահեցրի հաջախորդին:

հագենալ- հագեցնել  ( հագեցրի)

Հագեցրի ծարավս:

մոտենալ-մոտեցնել  (մոտեցրի)

Մոտեցրի գիրքս:

մերձենալ-մերձեցնել  (մերձեցրի):

Վարժ. 44

Օգտապաշար- օգտակար պաշար

ատամնաբույժ- ատամը բուժող բժիշկ

խելամիտ- խելացի միտք ունեցող

Բարեհոգի- բարի հոգի ունեցող

նրբատաշ- նուրբ ձևով տաշված

եչեռնապուրծ- եչեռնից պրծած

լուսնկա- լուսավոր, լուսառատ

չհավան- ոչինչ չհավանող

հոչմածեծ-  հալածված

կրկնադիր- երկու անգան դրված, կրկնված:

Վարժ. 45

Սա և դա ասում ենք առարկաների, իրանիշ գոյականների մասին։

Նա ասում ենք հիմնականում անձնանիշ գոյականների մասին։

Այս բաժակ ասում ենք, երբ տեսնում ենք այն։ Այդ բաժակը և այն բաժակը ասում ենք, երբ դրա մասին խոսում ենք առանց այն մատնանշելու։

Վարժ. 46

ա/ Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, որին աղջիկը դեռ չէր տեսել: Հյուրը չափազանց շոյված էր, ի՜նչ ընդգծված վերաբերմունք է, ինչպիսի ընդունելություն:

բ/ Նա շատ վաղ էր արթնացել, որ հասցներ կատարել խոստացածը: Մի քանի քայլ առաջ եկավ, որ լավ տեսնի հուշարձանը:

Որպեսզի նա չիմանա ողջ պատմությունը և իրեն վատ չզգա նրան ստեցին:

Նա գնաց դպրոց, որպեսզի կրթվի:

Որպիսի լավ տեսնի գրատախտակը, մի քայլ առաջ եկավ:

Նա մեծ ջանքեր թափեց, որպիսի հասնի իր նպատակին:

Վարժ. 47

Սրահարված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

Երիտասարդի անկեց ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեց:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են բարձրացնելու:

Հարկավաոր է դադարեցնել այդ վիրավորական խոսակցությունը:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են վեր հանել:

Վարժ. 48

Ընկնել հորը:

Ընկած լինել ճանապարհին:

Վարժ. 49

Ձկնորսի ցանցը մի գեղեցիկ ոսկե ձկնիկ ընկավ:

Նայում էի Սև Ծովի ալիքներին:

Ամենամեծ նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:

Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք բարյացակամ դղյակին:

Վարժ. 50

Գահընկեց-գահից ընկած՝ տապալված

իշխանազուն-իշխանազն՝ նույնն է

արևազուն-արևից ծնված՝ բխած

իշխանազուն-արյան ծարավ

արքայանիստ-արքայաբնակ

իշխանազուն-հեշտ բեկվող՝ ճկվող

դրկից-դռանը կից հարևան

English exersice

Стандартный

28.09.2018

Exersice 6

There are no new words. 

a. Mother and father — parents

sons and daughter — children

mother’s or father’s brother — uncle

mother’s or father’s father — grandfather

mother’s or father’s mother — grandmother

b. Best friend
cousins
father-in-law
girlfriend
grandparents
stepbrother

Լավագույն ընկեր
Զարմիկներ
Աներ, սկեսրայր
Ընկերուհի
Տատեր և պապեր
Խորթ եղբայր

Պարզապես անարդարություն

Стандартный

Անարդար իրավիճակում հատնվելուց մարդ, էմոցիոնալ ցավ է զգում: Անարդարությունը արդարության չափանիշների խախտումն է։ Անարդարությունը կարծում եմ ամեն ժամանակներում եղել է, ուղղակի չափի սանդղակն է ցածր եղել: Բայց մեր ժամանակաշրջանում ամեն քայլի կարող ես հանդիպել անարդարության:

Անարդար է օրինակ՝ երթուղայինում մեծահասակներին տեղ չզիջելը, գումար կորզելը, անարդար է վատառողջին ոտնահարելը, ուժեղի մոտ միշտ թույլն է անարդար, ունևորի մոտ միշտ չունևորն է անարդար …

Ես նույնպես հայտնվել եմ անարդար իրավիճակում: Երբ իմ շնիկը կորել էր, շնիկիս գտնողը պահանջեց գումար… Այդպես գումար աշխատելը անարդար է:

Կարծում եմ, որ արդարությունը և բարությունը ամենակարևոր չափանիշն է մարդու բնավորության մեջ:

Շարադրությունը կուզենաի ավարտել հետևյալ մտքերով.

<<Արդար է կոչվում այն մարդը, որը բոլոր էակների նկատմամբ հավասարապես անչար վերաբերմունք է ցուցաբերում>>:

Դավիթ Անհաղթ