Ամառային ճամբարի առօրյան մեր դպրոցում

Стандартный

Արձակուրդներ, ճամբարներ, երկար քուն, տաք եղանակ, ազատ ժամանակ, հաճելի զգացողություն …Մի խոսքով՝ամառային ճամբար:
Ճամբարը այն վայրն է, որտեղ մեծերը և փոքրերը շփվելով իրար ավելի լավ են ճանաչում և ընկերանում են:

Ճամբարում մենք խոսում ենք լուրջ թեմաների մասին, օրինակ՝. ընկերության, հավատարմության, սիրո, բարիության և խաղաղության մասին: Ինտելեկտուալ խաղի, արվեստի, երգի միջոցով մենք լցվում ենք դրական էներգիայով:

Ամառային ուսումնական ճամբարը ամենասպասված ու ամենասիրված ժամանակաշրջանն է մեր դպրոցի սովորողների համար:
Մենք մեր դպրոցի ճամբարում սովորում ենք նոր պարեր և երգեր, ձեռք ենք բերում նոր ընկերներ և ընթացքում պատրաստում ենք միջոցառումների, ստուգատեսների, որոցով եզրափակվում է մեր ուսումնական տարին և ճամբարային հանգիստը: Ամեն տարի նոր ձևով են կազմակերպվում, որ մեզ հետաքրքիր լինի: Գուցե հենց դա է պատճառը, որ ամեն անգամ մենք մի նոր բան ենք տեսնում, սովորում: Եթե ամեն անգամ նույնը լիներ, չեմ կարծում, որ կհրապուրեր մեզ: Ամենակարևորը, մեզ ճամբարը տալիս է հետաքրքիր առօրյա և ուրախ և անմոռանալի հիշողություններ մեր դպրոցի ճամբարի հետ կապված: Մենք դիտում ենք բնապահպանական, գեղարվեստական և մշակութային ֆիլմեր, խաղում ինտելեկտուալ խաղեր, մասնակցում ենք արշավների և ճամփորդությունների:
Յուրաքանչյուր օր մեր ճամբարը սկսվում է երգ ու պարով: Այսօր մենք նույնպես սկսեցինք ճամբարը երգ ու պարով:
Հետո խաղացինք ինտելկտուալ խաղեր: Օրն ավարտվեց կավագործությամբ:
Ցանկանում եմ երեխաներին անմոռանալի հիշողություններ մեր ուսումնական ճամբարից:

Оставьте комментарий