Daily Archives: 31 мая, 2017

Ճամփորդություն դեպի Սերգեյ Փարաջանովի թանգարան

Стандартный

049_parajanov_sergey

Սերգեյ Փարաջանով (Սարգիս Հովսեփի Փարաջանյան)

Ծնվել է 1924-ի հունվարի 9-ին

Ծննդավայր Թբիլիսի, Վրաստանի ԽՍՀ

Մահացել է հուլիսի 21, 1990 (տարիքը 66)

Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ

Սիրում եմ ընթերցել մեր հայ ճանաչված հանճարների կենսագրությունը, և հետո գնալ իրենց թանգարան և ավելի լավ ճանաչել մեր հայ հանճարներին:

Այսօր մեր ուսուցչի հետ  գնացել էինք Սերգեյ Փարաջանովի թանգարան: Սովորեցի և իմացա, որ

Սերգեյ Փարաջանովը նկարահանել է մի շարք ֆիլմեր, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Վրաստանում, Երևանում: Սերգեյ Փարաջանովը տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

Կարելի է ասել, որ Փարաջանովը ազատ մարդ էր: Նա խոսում ու գործում էր առանց հետևանքների մասին մտածելու։ Ինչն էլ դուր չէր գալիս խորհրդային իշխանություններին։ Եվ ինչի համար էլ նրան ի վերջո պատժեցին։ Իր վարքագծով և ապրելակերպով նա մեզ անընդհատ յուրատեսակ դասեր էր տալիս։ Փարաջանովն իր ֆիլմերի միջոցով սովորեցնում էր, որ ամեն ինչում որոնել ու գտնել գեղեցիկը: Շատ ուրախ եմ, որ այստեղ՝ Երևանում ցուցադրում են նրա հատկապես վաղ՝ 1950-ական թթ․ նկարահանած ֆիլմերը։ Եվ հանդիսատեսն էլ, մասնավորապես, երիտասարդները հնարավորություն ունեն դիտելու դրանք և պատկերացում կազմելու Վարպետի նաև առաջին աշխատանքների մասին։ Քանի որ հենց դրանք էլ սնում են նրա արվեստի ակունքերն ու կենսունակություն հաղորդում դրանց։

Փարաջանովն նուռը նմանեցնում էր հայերին: ԵՎ ասում էր.

— <<Նրանք մեկն են, միասնական, իրար մեջ մտած։ Եվ այնքան դժվար է քանդել նրանց այս կեցությունը, մեկը մյուսից անջատել, բաժանել նրանց։ Հայը լրիվ այլ տրամադրություն և հոգեվիճակ է>>:

Փարաջանովը շարունակում է ապրել նաև մեր օրերում․․․

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում: Այնտեղ կազմակերպված է Սերգեյ Փարաջանովի գործերը Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։

Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։

Ես հպարտանում եմ, որ մեր հայ ազգը ունի այսպիսի մեծանուն, աշխարհահռչակ զավակ: Աթենքում, Տոկիոյում, Մոսկվայում, Հոլիվուդում և այլուր կազմակրեպվել են ցուցահանդեսներ նվիրված մեծանուն վաստակած ռեժիսորին:

Ես հպարտանում եմ, որ հայ եմ և ունենք նման հանճարներ: