Май16
Daily Archives: 16 мая, 2017
Май16
Թռչուններ
Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում: Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:
Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը: Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Թռչուններն ատամներ չունեն:
Թռչունների մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափողից, ստամոքսից, աղիներից և մարսողական գեղձերից։ Բերանում գտնվում է շարժուն լեզուն, թքագեղձերը ոչ բոլոր թռչունների մոտ են զարգացած։
Թռչունների շնչառական համակարգը կազմված է քթանցքերից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։
Թռչունների սիրտը քառափորշ է, կազմված է երկու նախասրտերից և միմյանցից միջնապատով բաժանված երկու փորոքներից։
Թռչունները բաժանասեռ կենդանիներ են։
Май16