Պատմության հետքեր Երևան քաղաքում

Стандартный

Կապույտ Մզկիթ

Без названия

Կապույտ Մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Կապույտ մզկիթը Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի:

Խորհրդային տարիներին շենքը ծառայել է որպես Երևանի թանգարան:

Կապույտ մզկիթը նկարագրել են շատերը՝ Հաքստհաուզենը, Ե. Լաչինովը, Հովհ. Շահխաթունյանցը, Լինչը, Ուվարովան և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

Մզկիթում կա գրադարան, փոքրիկ ատամնաբուժարան, հայ եւ իրանցի ժողովուրդների բարեկամության թանգարան:

 

Оставьте комментарий