Բույսեր

Стандартный

 

 

Ես շատ եմ սիրում տնկել, խնամել բույսեր, ծաղիկներ: Ես նաև հետևում եմ, թե ինչպես են նրանք մեծանում: Ես տանը ունեմ ծաղիկների տեսակներ, դրանք հետևյալն են.

Երջանկության ծաղիկ, Կալանխոյե, Չինական Վարդ, Լիլիա, Կակտուս և այլ բույսեր:

Սենյակային բույսերը կոչված են օդը մաքրելու և իրենց տեսքով հաճույք պատճառելու համար: Ես կարծում եմ, որ ոչ բոլոր բույսերն են օգտակար: Բնության մեջ կան բազմաթիվ բույսեր, որոնք կարող են վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների համար: Սանսեվերա, Դրախտավարդ, Ալոե վերա, Նարգես, Հիրիկ, Հակինթ, Դիֆենբախիա, Դափնեվարդ, Սպատիֆիլիումայս բոլոր ծաղիկները չի կարելի տանը պահել, քանի որ վտանգավոր են:

 

Մեր դպրոցը նույնպես գեղեցկացնում ենք բույսերով, մեր բնագիտության ուսուցչի հետ: Մենք ծաղիկներ են տնկում, խնամում: Ես գիտեմ եթե, մատով ձեռք տանք հողին՝ և եթե այն կպչի մատին, ուրեմն ջրելու կարիք չկաՄենք միշտ խնամում ենք մեր դպրոցի բույսերը: Ինչպես նաև բակում ծառ են տնկում, ջրում, խնամում, բակը ազատում ենք աղբից, քարերից: Ես աշխատում եմ, մաքուր պահել մեր միջավայրն ու չվնասել բնությունը:

 

Оставьте комментарий