Daily Archives: 6 октября, 2016
Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն — Հատվածներ Աստուածաշնչից
Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն
Հատվածներ Աստուածաշնչից
Լուարուք զի ասացաւ. ակն ընդ ական, և ատամն ընդ ատաման: Այլ ես ասեմ ձեզ՝
մի՚ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո՝ դարձո նմա և միւսն: Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թո՚ղ նմա եւ զբաճկոն քո: Եվ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՚րթ ընդ նմա և երկուս: Որում խնդրէ ի քէն՝ տո՚ւր, եւ որ կամի փոխ առնել ի քէն՝ մի՚ դարձուցանէր զերեսս:
Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ: Աստված մի ուրիշ բան ասաց, եթե մեկը ապտակ տա մյուսնել նրան: Եվ , ո՞վ կամենա պետք է դատի զշապիկս քո, թող, որ զբաճկոն լինի: Եվ առանց պատճառի կվարվի քեզ մի մղոն, գնա նրա հետ: Ով խնդրում է քեզանից տուր և, որ կամենում է պարտք անել քեզանից տուր և մի դարձրու երես նրանից:
Բառարան
Ակն ընդ ական- աչքի դիմաց (փոխարեն) աչք
մի կալ- մի կանգնիր
ոք-մեկը
ածիցէ ապտակ-ապտակ տա, ապտակ կտա, ապտակ պիտի տա
նմա-նրան
կամիցի-կամենա, կկամենա, պիտի կամենա
տարապարհակ-անկարևոր, առանց պատճառի
վարիցէ-վարի, կվարի, պիտի վարի (վարել-տանել)
երթ-գնա
ընդ նմա-նրա հետ
խնդրէ-խնդրում է
ի քէն- քեզանից
որում-նրան, ով
կամի-կամենում է
փոխ առնել- պարտք անել
Հարցեր և առաջադրանքներ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու՝ դարձո-դարձնել, մղոն մի-մեկ մողն, յաջ ծնոտ քո-ապտակ հասցնել երեսին, ատամն ինդ ատաման- ատամի դիմաց ատամ, մի՚ դարձուցաներ զերեսս-մի դարձրեք երես:
Ծնոտ բառն այստեղ ինչ իմաստով է գործածված:
Ապտակ հասցնել երեսին:
Հատվածն աշխարհաբար դարձրու:
Ապտակ յաջ ծնօտ:
Ի՞նչ գրեցիր գարաբար տեքստի այլ-ի փոխարեն:
Գարաբար-գարաբարի
Քրիստոսից առաջ տրված պատվիրանը ո՞րն է:
«Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը: Սա է առաջին եւ մեծ պատվիրանքը:Երկրորդն էլ սա է — Սիրիր քո ընկերին քո անձի պես: Այս երկու պատվիրանն է:
Ո՞րն է Քրիստոսի պատվիրանը:
Քրիստոսի պատվիրանը այն է, որ մարդ Աստծուն սիրի, և սիրի իր ընկերներին այնպես, ինչպես որ ինքը իրեն:
Համաձայն ես արդյո՞ք հատվածի ասելքի հետ: Խոսքդ հիմնավորիր, հրապարակիր բլոգում:
Այո, համաձայն եմ այդ խոսքերի հետ: Քանի որ, կարծում եմ, որ բոլոր մարդկանց Աստվածն է ստեղծել և հենց այդ բանի համար, կարելի է սիրել Աստծուն: ԵՎ մտորում եմ, որ <<Ընկեր>> հենց այնպես ընկեր չեն ասում, և իմ կարծիքով այն է ընկերը, որ վատ և լավ պահերին նա միշտ քո կողքին է: