Ձյունը եկավ

Стандартный

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

Եկավ Ձմեռը, շատ շատերի ամենասիրելի եղանակը: Ես նույնպես շատ եմ սիրում ձմեռը, որովհետև հիանալի է նայել պատուհանից դուրս և զմայլվել ճերմակ բնությամբ:   Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, գտնվում է աշնան և գարնան մեջ տեղում: Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Ճիշտ է, ձմեռն ուղեկցվում է քամիներով, բայց պետք է հասկանալ, որ ամեն եղանակ գեղեցիկ է յուրովի: Արդեն առավոտյան բակի փոքրիկներն ու իրենց ծնողները դուրս էին եկել զբոսնելու, սահնակով սահելու, իսկ որոշներն էլ ձմռան ամենագեղեցիկ ու հաճելի խաղը խաղալու: Դե իհարկե, խոսքը ձնագնդիկով միմյանց հարվածելու մասին է: Սիրում եմ ձմռան մեղեդին, ձմռան հետ կապված երգերը, ձմռան խաղաղությունն ու մաքրությունը և այն ինչը կապ ունի ձմռան հետ:

Գետինը արդեն իսկ պատված է ձյան սպիտակ շերտով: Շուտով գրեթե բոլոր շենքերի բակերում կտեսնենք երեխաների պատրաստած Ձնեմարդերին: Դե, իսկ տոներին գրեթե բան չի մնացել:

Գեղեցիկ է մեր հրաշք քաղաքը տարվա բոլոր եղանակներին, առավել ևս Ամանորյա նախօրեին:

Թող իջնող ամեն մի ձյան փաթիլ’ բոլորին նվիրի երջանկության մի կաթիլ…

 

Оставьте комментарий