Daily Archives: 5 апреля, 2022

Հենաշարժիչ համակարգ, ոսկրերի կառուցվածքը

Стандартный

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ

Խողովակավոր ոսկրերը ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։

Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։

Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով:

Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։

Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։

Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։

Պատմություն առարկայի հանձնարարությունը

Стандартный

Առաջադրանք
1․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։

1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը: 1988 փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատմական որոշման ընդունումը: Փետրվարի 22-29 Սումագաիթի կոտորածը:   Տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից: 1989 թ. Հայոց համազգային շարժման առաջին համագումարի բացումը:

ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:  1991-1994 թ. Պատերազմը:

2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները
/բլոգային աշխատանք/

Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա մարմիններ:  Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ: