Daily Archives: 2 апреля, 2022

Կենսաբանություն

Стандартный

Ականջի կառուցվածքը և ֆունկցիան

Ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։ Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։

Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։

 Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից: Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։

Հավասարակշռության օրգանը բաղկացած է տարբեր հարթություններում տեղակայված 3 կիսաշրջանաձև խողովակներից, ինչպես նաև 2 պարկիկից։

Պատմություն առարկայի հանձնարարությունը

Стандартный

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաների կազմավորման և նրանց մարտական ուղու պատմությունը։

Դիվիզիաները ակտիվ մասնակցություն են ունեցել գերմանաֆաշիստական նվաճողների դեմ պայքարին: Հայկական դիվիզիաներից է ` 76-րդ հրաձգային դիվիզիան, Հայկական ԽՍՀ-ում ձեւավորվել է 1920-ի դեկտեմբերին։ Հենց այդ դիվիզիայի կամզում են իրենց առաջին քայլերն արել մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը։

Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը,գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը:

409-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի հուլիս-օգոստոսին՝ Հայաստանում։ Հրամանատար՝ գնդապետ Ա. Վասիլյան։

408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, ԽՍՀՄ ռազմական ստորաբաժանում, որը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։

390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, ԽՍՀՄ ռազմական ստորաբաժանում, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

261-րդ հայկական հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1942 թվականի սեպտեմբերին:


2․ Ի՞նչ է այլախոհությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ այլախոհական շարժումը
/բլոգային աշխատանք/

1960թ.-ից ովքեր ընտրել էին խորհրդային իրականությունը փոփոխելու պայքարի ուղին կոչվում է այլախոհներ: Նրանք ուժային միջոցներով չէին ընդդիմանում խորհրադային իշխանությանն: 1960 թ-ից Հայաստանում ձևավորվում էին այլախոհական կազմակերպություններ:

Ստեղծվում էին 1960-1970 թթ. Խմբակներ և կազմակերպություններ: 1970թ.-ին այլախոհությունը վերելք էր ապրում: Այլախոհական շարժումը նպաստեց ազգային անկախ պետականության պահպանմանը: