Երջանկությունն իմ պատկերացմամբ

Стандартный

Իմ կարծիքով, երջանկությունը մարդու կյանքի մի մասն է: Մարդու կյանքը ես առանց երջանկության չեմ պատկերացնում:

Երջանկությունը անբացատրելի զգացողություն  է, այն կարող է մարդուն պարուրել  ամեն րոպե, ամեն վայրկյան:

Ինձ համար երջանկությունը այն է, որ ունեմ լավ ծնողներ, լավ ընկերներ ու ընկերուհիներ, լավ ընտանիք: Ես երջանիկ եմ, որ ծնվել ու ապրում եմ հրաշալի ընտանքիում, որտեղ  մեկս մյուսին փոխադարձ սիրում ու հարգում է:

Ես ունեմ տեսնելու, լսելու, զգալու,սիրելու, շփվելու, գրելու, կարդալու, խոսելու, քայլելու, երազելու կարողություն: Մի՞թե դա երջանկություն չէ:

Ես երջանիկ եմ, որ ամեն առավոտ տեսնում եմ լույսը, արևը, խաղաղ երկինքը…

Երջանիկ եմ, որ կարող եմ օգնել իմ ընտանիքին, ընկերներին և հարազատներին: Չէ՞ որ մարդու բարությունը ևս երջանկություն է: Օգնելով դիմացի մարդուն՝ ես ստանում եմ մեծ բավականություն:

Եվ կարծում եմ, որ մի փոքր դրական արարքից մարդ, պետք է իրեն զգա երջանիկ, գնահատելով այդ արարքը:

Երջանկությունը նման է հրաշքի, որին պետք է հավատալ և սպասել:

Սա է երջանկությունը իմ պատկերացմամբ:

Оставьте комментарий