Daily Archives: 6 марта, 2017

Հայոց լեզու

Стандартный

Վերլուծել եմ, <<Էլի գարուն կգա>> բանաստեղծությունը:

Վերլուծել նախընտրած բանաստեղծությունը՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

ա․մի քանի նախադասությամբ գրի՛ր, թե ինչի մասին էր այն։

Բանաստեղծությունը գարնան, սիրո, մարդկանց մասին էր:

Գրում է, որ գարունը գնում է և գալիս է, բացվում է ծաղկիները:

Մարդ տարիքով մեծանում է, մտածելակերպն էլ է փոխվում:

Ուրիշ մարդ կգա և կշարունակի իր գործը:

բ․  բանաստեղծությունից  ընտրի՛ր մի հղում  (ֆրազա, ցիտատ), որը բնութագրում է այն։

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը ―
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

գ․ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գույն ուներ բանաստեղծությունը։

Նա ափսոսանքով է գրում, որ գարունը գալիս և գնում է և մի օր .

<<Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը ―
Գերեզմանիս մարմար քարին կմնա>>:

դ․ ի՞նչ  երաժշտություն հիշեցիք այն ընթերցելիս։

Սայաթ-Նովայի <<Բլբուլի երգը>>:

ե․ շարունակի՛ր  հետևյալ միտքը․ «Ամենալավն այս ստեղծագործության մեջ այն է, որ․․․»:

Ամենալավն այս ստեղծագործության մեջ այն է, որ

<<Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա>>:

Կյանը դեռ շարունակվում է: