Իրավունք առարկայի հանձնարարությունը. ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի վերլուծում

Стандартный

Հոդված 27. Անձնական ազատությունը

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, օրենքով սահմանված կարգով:

Ես գիտեմ, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում և երեխա ունի մտքի, դավանանքի, խղճի ազատության իրավունք: Մարդ իր ծնված օրվանից ինչ որ չափով համարվում է ազատ, ունի ազատ խոսք և ազատ միտք: Ազատության համար պետք է լինել խելացի: Ազատությունը օգտագործելուց պետք է խելացի վարվել և լավ մտածել: Կան ազատության շատ տեսակներ:  Յուրաքանչյուր մարդ ունի մտքի ազատություն, այսինքն՝ կարող է մտածել այն, ինչ կցանկանա:

Կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ասելով ես հասկանում եմ`

          սեփական կարծիք ունենալը,

          տեղեկություններ և գաղափարներ փնտրելը,

          տեղեկություններ և գաղափարներ ստանալը,

          տեղեկություններ և գաղափարներ տարածելը:

Կարծում եմ, ինչքան էլ խոսքի ազատություն լինի, պետք է սահմանափակումներ նույնպես լինեն, սահմանափակումները պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ այլ անձանց իրավունքերն ու հեղինակությունը հարգելի համար:

  Արտահայտել ազատության ցանկացած սահմանափակում, պետք է լինի արդարացված և համաչափ հետապնդող նպատակին:

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Ենթադրվում է, որ բոլորի հավասարությունը օրենքի առջև հավասար է ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից: Օրենքի առջև հավասարությունը ենթադրում է նաև օրենքը հարգելու անհատների հավասար պարտավորությունը:

Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը

Ուսումնասիրելով հոդվածը իմացա, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ընտրությունների միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ քաշել նոր քաղաքական լիդերների, հասարակությունում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ծրագրեր և գաղափարներ։ Ընտրական իրավունքը մարդու կարևոր քաղաքական իրավունքներից մեկն է։

Оставьте комментарий