Daily Archives: 20 января, 2020

Անդրե Մորուա «Ընդմիջված չվերթ»

Стандартный

Ընթերցեցի «Ընդմիջված չվերթ» պատմվածքը: Պատմվածքը բավականին հետաքրքիր էր։ Պատմվածքը մի կնոջ մասին, ով պետք է մեկներ ԱՄՆ ամուսնանալու։ Բայց չվերթին նա Լոնդոնում հանդիպում է մի տղամարդու, ում հետ խոսելուց հետո  հասկանում է, որ սխալ քայլ է անում և չեղարկում է ամուսնությունը։ Պատմվածքից շատ հավանեցի հետևյալ տողը՝

Անշուշտ մարդու էությունը չես փոխի, այլ կարող ես միայն աննշան փոփոխությունների ենթարկել:

Տողերը ասում են, որ երբեք մարդու էությունը չի փոխվի, այլ միայն կարող է աննշան փոփոխություններ լինի նրա բնավորության մեջ: Պատմվածքի գլխավոր միտքը այն է, որ կարևոր քայլեր անելուց առաջ պետք է խորը մտածել և խորհուրդներ հարցնել խելացի մարդկանցից: Պետք է խելացի քայլեր անել և ապրել ազնիվ…

Վրաստան-Ադրբեջան

Стандартный

Վրաստանն ու Ադրբեջանը իրենց արտաքին քաղաքականությունը կառուցարկելիս, այլ պետությունների հետ ավանդական երկկողմ հարաբերություններից բացի, սկսեցին ավելի մեծ տեղ տալ տարածաշրջանի կամ հարակից տարածաշրջանների պետությունների, ինչպես նաև տարածաշրջանի ուժային կենտրոնների հետ բազմակողմ և կայուն ձևաչափերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծի հաջող կենսագործումը և դրանից բխած հետևանքները ցույց տվեցին, որ այդ համագործակցությունը ունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն թողնելու լծակներ: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական բաղադրիչները որոշակի առնչություն ունեն ՀՀ անվտանգային շահերի հետ: Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև հանրային դիվանագիտությունը, մշակութային և կրթական կապերը, փորձագիտական շրջանակների համագործակցության հնարավորությունները:

Իրան և Ամերիկա

Стандартный

ԱՄՆ-ն պատժամիջոցներ գործադրեց Իրանի դեմ։ Պայքարը ավելի սրացավ 2020 թվականին, երբ պենտագոնը հաստատեց, որ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահի հրամանով։ Սոլեյմանին Իրանի գլխավոր գեներալներից էր: Նրա սպանությունը խոշոր իրարանցում ստեղծեց Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Սոլեյմանին ավիահարվածի ժամանակ ավտոմեքենայում է եղել Բաղդադի օդանավակայանում։  Ի պատասխան այս հարձակման՝ Թեհրանը հրթիռակոծել էր Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազա:

Հայաստանը, մնալով տարածաշրջանի ազատության, ժողովրդավարության, խաղաղության եւ կայունության կարեւոր կղզյակ, բոլոր առումներով արդյունավետ օպերատիվությամբ արձագանքեց ճգնաժամին, պահպանելով հավասարակշռությունը կողմերի միջեւ:

Լայնամասշտաբ պատերազմի վտանգը ներկա պահին հաղթահարված է, սակայն, լարվածության պահպանման եւ ապագայում նոր սրացման հիմքերը պահպանվում են։

Հայաստանի հարաբերությունները Իրանի եւ ԱՄՆ-ի հետ կենսական կարեւորություն ունեն ոչ միայն երկկողմ հարթության վրա, այլեւ տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության տեսակետից: