Daily Archives: 18 декабря, 2018

Գործնական քերականություն

Стандартный

Վարժություններ 120-130

Վարժ. 121

Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: Օրերը կարգին տաքացան: (երբ)

  1. Երբ գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, օրերը կարգին տաքացան:

  2. Գարնանը, երբ օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից:

  3. Մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, երբ օրերը կարգին տաքացան:

 Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր: Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք: (որովհետև)

  1. Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր, որովհետև որոշել էր վերադառնալ հայրենի քաղաք:

  2. Որոշել էր հայրենի քաղաք վերադառնալ, որովհետև բոլորին մոռացել և ամեն ինչ ներել էր:

  3. Մոռացել էր ամեն ինչ և բոլորին ներել, որովհետև որոշում էր կայացրել վերադառնալ հայրենի քաղաք:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: (որովհետև)

  1. Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:

  2. Եվ որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային, այդ կղզին կարելի էր կատարյալ դրախտ դարձնել:

  3. Կատարյալ դրախտ կարելի էր վերածել այդ կղզին, որովհետև շատ հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևն արդեն դադարել էր: (չնայած)

  1. Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր:

  2. Չնայած անձրևն արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:

  3. Չնայած դադարել էր արդեն անձրևը, ոչ մի շշուկ չէր լսվում անտառում:

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այսպիսին չէր լինի: (եթե)

  1. Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի:

  2. Աշխարհն այսպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին:

  3. Եթե քեզ նման մտածեին բոլորը, աշխարհն ուրիշ կլիներ:

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել ենք: (որտեղ)

  1. Ձիու հետքերը փնտրեցեք այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը:

  2. Այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը փնտրեցեք կորած ձիու հետքերը:

  1. Կորած ձիու հետքերը փնտրեցեք, որտեղ ոտ գտել ենք քար կտորը:

Վարժ. 122

Գնում էր կախարդական մատանին … (փախցնելու, գողանալու):

Գնում էր կախարդական մատանին փախցնելու:

Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Այս ձողը … (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռի՛ր:

Այս ձողը թեքի՛ր:

Այս ձողը խոնարհի՛ր:

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ …(գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ) ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ շարադրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ փորագրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի՛ առ, ես կկարդամ:

Վարժ. 124

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:

Բոլոր ամպ չի նստում կաքավաբերդի գլխին:

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:

Ալպիական մանուշակը չէ կաքավաբերդի միակ ծաղիկը:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:

Մանուշակը ճոճք չի թվում գունավոր բզեզին:

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:

Ցինն ու անգղը պարիսպների գլխին բույն չէին դրել:

Ներս մտնողն իմ մայրն է:

Ներս մտնողն իմ մայրը չէ:

Վարժ. 125

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:

Վայրի Աֆրիկայի տաք, ավազոտ ափերին բարձրահասակ, մեծ ու փոքր, աղջիկ ու տղա ջայլամներն են ուշադրությամբ հսկում մեծ ու փոքր կենդանիների հոտերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:

Արար աշխարհի համարյա բոլոր ազգերի ժողովուրդները, միևնույն ժամանակ տխրելով, վախենալով և այդ ողբերգությունը հիշելով պատմում են այդ ուժեղ, մահացու, ողբերգական ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ պատմում էր:

Արկածներով լի այդ հիանալի և տպավորված ճամբորդության պատմությունը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ ոգևորությամբ պատմում էր եղելությունը:

Հովիվը եղբայրն է:

Ամեն օր արևածագից բարձր, կանաչ լեռներում ոչխարների հոտերին հետևող, խնամող հովիվը գյուղի բնակիչների կողմից ամենասիրելի և ամենահարգված վաճառականի հարազատ եղբայրն է:

Վարժ. 126

Բացատրել սխալը, բացատրել զանցանքը

Ներել տատին, ներել հորը, ներել ընտանիքին, ներել մարդկանց

Կարոտել տատին, կարոտել ընտանքին, կարոտել հորը, կարոտել մարդկանց, կարոտել ընտանիքը

Մոռանալ տատին, մոռանալ ընտանիքին, մոռանալ հորը, մոռանալ մարդկանց, մոռանալ սխալը:

Վարժ. 128

Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:

Հանձնել — հանձնել տալ

Պատժել — պատժել տալ

Ասել — ասել տալ

Աղմկել — աղմկել տալ

Պատասխանել — պատասխանել տալ

Զրուցել — զրուցել տալ

Հայտնել — հայտնել տալ

Աղալ — աղալ տալ

Բանալ — բանալ տալ

Տանել — տանել տալ

Վարժ. 129

Հագուստ կարելու համար անհրաժետ էր կտոր:

Աղջիկը մի կտոր խմորեղեն խնդրեց:

Ինքնաթիռի վայրէջքին դեռ մի կտոր ժամանակ կա:

Նա իսկ և իսկ հոր կտորն է:

Տղան ուղղակի կրակի կտոր էր:

Ուժեղ հարվածից խաղալիքը կտոր-կտոր եղավ:

Վարժ. 130

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:

  1. Տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է:

  2. Որսորդությունն է տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը:

  3. Ամենասիրելի զբաղմունքը տասկիների ընտանիքի դա՝ որսորդությունն է:

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:

Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար:

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:

  1. Օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս:

  2. Ատլետները մերկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ:

  3. Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ:

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

  1. Հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից:

  2. Մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը:

  3. Զինվորը, որը տանում էր հաղթանակի լուրը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:

  1. Փոքրիկ ռադիոընդունչ էր ամրացված փրկարար շան վզին:

  2. Շան վզին, որը որ փրկարար էր փոքրկ ռադիոընդունիչ էր ամրացված

  3. Ամրացված էր ռադիոընդունիչ փրկրարար շան վզին:

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր

Стандартный

Նոր տարի,երբ լսում ենք այս բառը,պատկերացնում ենք ձմեռ,ձյուն,տոնածառ,ամանորյա սեղան,հեքիաթային գիշեր ու սպասում ենք ինչ որ փոփոխության,չէ որ,նոր տարին իր մեջ պարունակում է փոփոխություն: Նոր տարի-տոն`որը սիրում են թե փոքրերը և թե մեծերը,և այն ինչքան էլ մարդկանց անհանգստություն  պատճառի ու ինչքան էլ մարդիկ բողոքեն ու նրա ավարտին,միևնույնն է յուրաքանչյուր մարդ,երբ զարկում է ժամը 12-ը,իր սրտի խորքում մի մեծ ոգևորություն է ապրում,մի պահ մոռանում է բոլոր հոգսերի մասին և ուրախանում է,որ մեկնարկում է նոր տարին:

Շուտով Նոր տարի է, հին տարին ավարտվում է, ու ամեն ինչ մնում է անցյալում,իսկ նորը` նոր թափ առած սկսում է իր ճանապարհը, որպես` նոր կյանքի սկիզբ:

Ահա ևս մեկ ավարտ… բայց նոր` ավելի լավ կյանքի սկիզբ: Ուզում եմ, թե աշխարհում փակ դռներ կան, այդ գիշեր բացվեն: Ուզում եմ, որ բոլորիս երազանքները դառնան իրականություն:

Թե աշխարհում փակ դռներ կան, թոˊղ որ բացվեն այս գիշեր,

Ու նոր տարին նոր խնդությամբ թոˊղ ներս մտնի  այս  գիշեր,

Թե կան սրտեր նախանձող, դառնան  բարի  ու  ներող

Եվ  ուրիշի  ուրախ  կյանքով  ուրախանան  այս  գիշեր:

Թե աշխարհում պանդուխտներ կան, թոˊղ տուն դառնան այս գիշեր,

Ողջագուրվեն  Ամանորին  և  տուն դռանան այս գիշեր:

Հատված <<Նոր տարվա գիշեր>> բանաստեղծությունից.