ԻՄ ՔԱՐՔԱՐՈՏ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Стандартный

Это слайд-шоу требует JavaScript.

Հայ Զինվորի հետ անհաղթելի’ ենք,
Ամեն խոչընդոտ էլ հարթելի’ է,
Նրանով կանգուն ու մի’շտ անպարտ ենք,
Եվ նրան հավե’րժ երախտապարտ ենք`
Հայոց զինվորի’ն, մեր զորավորի’ն,
Մեր միջի միա’կ երախտավորին:

Սիրո՝վ շնորհավորում եմ, Հայ զինվորի ու Բանակի տոնը: Եղեք միշտ եռանդուն ու քաջ: Հունվարի 28-ը յուրաքանչյուրիս համար նշանակալից օր է: Այսօր մենք բոլորս միասին նշում ենք մեր պատմության ամենակարևոր ձեռքբերման և հպարտության Արցախյան հերոսամարտում հաղթանակած Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Մի տարեդարձ, որ յուրաքանչյուր հայի սրտում առաջ է բերում հպարտության, վեհության և պաշտպանվածության կարևոր զգացում:

Հայոց բանակի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Անպարտելի հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին ձեռք բերեց և կազմավորեց Ազգային Բանակ: Բանակաշինության գործում արժանի են հիշատկության ՀՀ պաշտապանության առաջին նախարար, Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Սամվել Բաբայանի, Գուրգեն Դալիբալթայանի և այլոց անուններ, որոնք մեծ ավանդ ու ներդրում են ունեցել զինված ուժերի կայացման գործում:

Եզրափակելով իմ նյութը` ուզում եմ կրկին շնորհավորել ձեզ բոլորիդ Ազգային բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի առթիվ և մեջբերել սպարապետ Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. <<Մենք` այս պետության վաղվա օրվա պատասխանատուներիս, չպետք է թույլ տանք, որ անկախությունը ազատությունը և հաղթանակը ժողովրդի համար դառնա սովորական գաղափարներ>>:

Տո`նդ շնորհավոր, Հայ զինվոր:
Փա`ռք Հայոց բանակին:
Կեցցե` Հայաստանի Հանրապետությունը:

Оставьте комментарий