Ձմեռային ճամբար 2018. Օրվա ամփոփում

Стандартный

Ճամբարի աշխատակարգը՝ այստեղ, օրակարգը՝ այստեղ, ճամբարի ընթացքում կատարվելիք աշխատանքները՝ այստեղ, ճամբարի նախագիծը՝ այստեղ:

25.01.2018

Այսօր ճամբարի նախավերջին օրն էր: Աշխատեցինք, որ այսօր ավելի բովադակալից, հետաքրքիր, ուսուցողական օր անցնի: Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք երգ ու պարով, ընդհանուր պարպմունքին ներկա էին վրացի հյուրերը, որոնք մեզ հետ նույնպես պարեցին, երգեցին: Մեզ շատ դուր եկավ նրանց հարսանեկան, ժողովրդական պարերը: Այնուհետև մեզ մոտ պարի ժամ էր, սովորեցինք նոր պար: Իսկ հետո էլ մեզ մոտ ընտրությամբ գործունեության դաս էր: Օրը ավարտեցինք քննարկումով և խաղով:

24.01.2018

Այսօրը կրկին ճամփորդության օր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք և ընկանք ճանապարհ դեպի մեր սիրելի Երևանի կենտրոն: Այցելեցինք Գաֆեսճյան արվեստի կենտրոն, քայլեցինք մեր սիրելի քաղաքով, նաև բաց չթողեցինք ճամբարային նախագիծն իրականացնելու հնարավորությունը. չէ՞ որ ժամանակակից արվեստի կենտրոնը հենց այն է, ինչ պետք է:

23.01.2018

Այսօր ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա երկրորդ օրն էր: Ճամբարային ժամերը անցնում են շատ հետաքրքիր հատկապես այսօր: Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք երգ ու պարով: Այսօր լուծեցինք հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ: Քննարկեցինք մեր վաղվա օրը: Իսկ հետո էլ ունեցանք ընտրությամբ գործունեության դաս: Ընդմիջում արեցինք: Ընդմիջումից անմիջապես հետո խաղացինք ինտելեկտուալ խաղեր: Իսկ սովորողներին էլ մաղթում եմ հիշարժան և անմոռանալի օրեր:

22.01.2018

Ահա և սկսվեց մեր ձմեռային ճամբարի երրորդ շաբաթը: Ճամբարային օրը շատ հագեցած անցավ:

Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը անցկացնում ենք երգ ու պարով: Հանդիպեցինք  մեր սիրելի ուսուցիչներին և աշակերտներին:

Ամեն տարի ճամբարը նոր ձևով է կազմակերպվում, որ մեզ հետաքրքիր լինի: Գուցե հենց դա է պատճառը, որ ամեն անգամ մենք մի նոր բան ենք տեսնում, սովորում: Եթե ամեն անգամ նույնը լիներ, չեմ կարծում, որ կհրապուրեր մեզ: Ամենակարևորը, մեզ ճամբարը տալիս է հետաքրքիր առօրյա, ուրախ և անմոռանալի հիշողություններ մեր դպրոցի ճամբարի հետ կապված: Մենք դիտում ենք բնապահպանական, գեղարվեստական և մշակութային ֆիլմեր, խաղում ինտելեկտուալ խաղեր, մասնակցում ենք արշավների և ճամփորդությունների:

Այսօր լուծեցինք հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ: Քննարկում ունցեցանք:

Իսկ ճամբարում օրերն ավելի հետաքրքիր և ուրախ անցկացնելու համար անհրաժեշտ է ժպիտը և բարձր տրամադրությունը:

16.01.2018-18.01.2018

Այս օրերի ընթացքում շատ բան հասցրինք անել. լուծեցինք օլիմպիադայի համար նախատեսված խնդիրներ, երեխաների հետ ունեցանք հետաքրքիր քննարկումներ, գնացինք ճամփորդությունների դեպի Ծիծեռնակաբերդ և սահադաշտ:

Օր վեցերորդ. 15.01.2018

Այսօրը լի էր իրադարձություններով և հագեցած: Ընդհանուր պարապմունքից հետո քննարկեցինք նախագծերը, հասկացանք, թե ինչ բացթողումներ ունենք, որոնք պետք է լրքցվեն, կատարեցինք որոշ աշխատանք բլոգներով: Այնուհետև դպրոցի հոգեբան ընկեր Հայկուշի հետ հետաքրքիր քննարկում ունեցանք :

Օր հինգերորդ. 12.01.2018

Այսօր սպորտային օր էր. խմբով համերաշխորեն գնացինք սահադաշտ: Ի՛նչ ցուրտ էր Ձմեռային այգում: Սակայն մի քիչ քայլեցինք, սնվեցինք և չզգացինք՝ ինչպես տաքացանք. ասես գարուն լիներ: Իսկ սահելիս ի՛նչ լավ էր: Ճիշտ է, սկզբում անսովոր էր, ընկանք, վեր կացանք, նորից ընկանք և վեր կացանք մի քանի անգամ ու սովորեցինք: Ապա այնպե՛ս սահեցինք, որ……

Օր չորրորդ. 11.01.2018

Ճամբարային չորրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Առավոտկան ընդհանուր պարապմունքից հետո ընթերցասրահում զբաղվեցինք նախագծային աշխատանքներով, կարգի բերեցինք արած-չարածները: Այնուհետև այցելեցինք Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտելու հանճարեղ ծովանկարիչ Այվազովսկու ծովանկարներն ու ոչ միայն: Հաջորդիվ քայլեցինք մեր սիրելի Երևանով, զմայլվեցինք իր տաք ձմեռվա տեսարաններով, նաև բացահայտեցինք, որ մեր ճարտարապետության և արվեստի մեջ բազում կիրառություններ են գտել երկրաչափական մարմինները, դրանց մի մասը: Սրա մասին դեռ կխոսենք, իսկ առայժմ՝ այսքանը:

Ճամբարի աշխատակարգը՝ այստեղ,

08-12.01.2017 թ. -ի օրակարգը՝ այստեղ:

Օր երրորդ. 10.01.2018

Ճամբարի աշխատակարգը՝ այստեղ:

Այսօր աշխատեցինք օլիմպիական խնդիրների լուծման վրա այն սովորողների հետ, ովքեր, մասնակցելու են օլիմպիադային: Իսկ խմբի մյուս անդամները աշխատեցին ըստ նախագծի. աշխատանքը՝ Սուքոյան Մարիայի բլոգում: Այնուհետև խաղացինք «Զանգի» ուշադրությունը զարգացնող խաղ և այլ տրամաբանական սեղանի խաղեր: Օրվա ամփոփումը՝ Հայկ Խաչատրյանի բլոգում: Օրակարգը՝ այստեղ:

Օր երկրորդ. 09.01.2018

Օրակարգը՝ այստեղ:

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո կազմակերպվեց ֆիլմի դիտում: Այնուհետև մասնկացեցինք ընտրությամբ գործունեության պարապմունքին: Օրը վերջացրեցինք քննարկումով:

Օրակարգը՝ այստեղ:

Օր առաջին. 08.01.2018

Ճամբարային առաջին օրը հագեցած անցավ. Ֆոտո

Оставьте комментарий