Հայոց լեզու

Стандартный

Վերլուծում

 «Եղեգնուհի»,   «Կախարդական պատկեր»

«Եղեգնուհի»

Հեղինակի ասելիքը այն է, որ բարին միշտ էլ հաղթում է չարին, ինչպես այս պատմվածքում:

Այս տողերը ինձ ամենից շատը դուր եկավ պատմվածքում և կարծում եմ, ստեղծագործության  գաղափարը այս հատվածն է.

<<Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ>>։

«Կախարդական պատկեր»

«Կախարդական պատկեր» պատմվածքի հեղինակն է Ղազարող Աղայանը: «Կախարդական պատկեր» պատմվածքը ինձ դուր եկավ, ամենից շատը դուր եկավ հետյևալ հատվածը և կարծում եմ, որ այդ տողերը ուսուցողական իմաստ է հաղորդում պատմվածքին և գլխավոր միտքն է.

<<Հերմեսը մռմռալով հեռացավ, վիպասանից խռոված, իսկ Ուրիելը մի պատկերի կերպարանք առավ և կախվեց վիպասանի ննջարանում։ Վիպասանը չլսեց սրանց վերջին խոսակցությունը և նորից քնեց ավելի քաղցր քնով։ Առավոտյան, երբ զարթեց և տեսավ պատկերը, սկսեց ապուշ֊ապուշ նայել նրա վրա և զարմանալ, թե ո՞վ է բերել արդյոք այս պատկերը և ի՞նչ է ներկայացնում սա իսկապես։ Առաջին հայացքից ոչինչ չնշմարեց, բայց հետզհետե ինչեր ասես, որ չտեսավ։ Նրա մեջ պարունակված էր ամբողջ տիեզերքը բոլոր մանրամասնությամբ։ Նա ոչ տպված էր և ոչ նկարած վրձինով, այլ ինքնուրույն մի բան էր, նրա մեջ ամեն ինչ շարժուն էր և կենդանի, և մեր վիպասանը ինչ որ ցանկանում էր, նրա մեջ տեսնում էր իր ուզածի կենդանի պատկերը ամենայն մանրամասնությամբ։ Եվ այնուհետև նա սկսեց վեպ վեպի հետևից լույս հանել մինը քան զմյուսն ավելի հետաքրքրական։ Ամենքն էլ զարմացել էին նրա բեղմնավոր գրչի և հանճարի վրա, բայց ոչ ոք չգիտեր, որ նա այդ բոլորը հանում էր կախարդական պատկերից>>։

 

Оставьте комментарий